Լրահոս
Օրվա լրահոսը

«Շողակա՞թն» է մեր հացը կտրում կամ մեզ վատ վիճակում դնում, թե՞ իրենք. Հարություն Հարությունյան

Հոկտեմբեր 21,2025 23:15

-Ինչքան հանդիպել ենք մյուս բոլոր հեռուստաընկերությունների կողմից արդարացիորեն բարձրացվել է այդ հարցը՝   ինչու է պետությունն իր միջոցներով առանց մրցույթի էդ սլոթերը վերցնում ու ճնշում մյուս հեռուստաընկերություններին, մարդիկ ասում են՝ էդ ոնց է, այդ թվում այդ հեռուստաընկերություններ վճարած հարկերը պետությունը վերցնում եւ երեք հեռուստաընկերություն բացում ու մրցակցում այդ ոլորտում իրենց հետ,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն այսպես էր նաեւ արդարացնում «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակումից զրկելու մասին իրենց բերած օրենսդրական նախաձեռնությունը:

-ՔՊ-ից է, չէ՞ Սիսակը, նորմալ է , որ նման բան է ասել,- Aravot.am-ի հետ զրույցում այլ հեռուստաընկերություններից դժգոհությունների վերաբերյալ Գաբրիելյանի պնդումներին այսպես արձագանքեց 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

Նա չհիշեց գեթ մեկ հանդիպում, երբ հեռուստաընկերությունների ներկայացուցիչները դժգոհություն հայտնած լինեին «Շողակաթի»՝ հանրային հեռարձակում ունենալու հանգամանքի վերաբերյալ:

– «Շողակաթ» հեռուստաընկերությունը բացարձակ մրցակցության առումով խնդիրներ չէր կարող ստեղծել: «Շողակաթը» չի խնդիրներ ստեղծողը, իրականում իրենք չեն ասում ճշմարտությունը:

Հեռուստատեսություններին ճնշեցին, հանրայինի համար բացեցին գովազդային բլոկը, հեռուստաընկերություններին ճնշեցին հանրային հեռուստաընկերության լուրերը դրեցին հանրապետական ծածկույթի վրա: Այսինքն՝ հանրային հեռուստաընկերության երկու ալիք հանրապետական ծածկույթով է ու հավաքում է ամբողջ դաշտից գովազդը:

Հիմա «Շողակա՞թն» է մեր հացը կտրում կամ մեզ վատ վիճակում դնում, թե՞ իրենք: Այս ամենը, որ արել են, ո՞ր հեռուստաընկերությունների հետ են խորհրդակցել՝ անե՞նք, թե՞ չանենք, արժե՞, թե՞ չարժե: Մասնավոր հեռուստաընկերություններին տանում են գերեզման, մի հատ էլ իրենց կեղտոտ խաղերը գցում են այլ հեռուստաընկերությունների վրա՞, թե իբր արդարացիորեն հարց են բարձրացրել, հա՞: Նման բան չի կարող լինել,- ասաց պարոն Հարությունյանը:

Այս փուլում «Շողակաթին» հանրային հեռարձակումից զրկելու նախաձեռնությունը արդյո՞ք քաղաքական որոշում է՝ Հայ Առաքելական եկեղեցու ու մասնավորապես կաթողիկոսի դեմ սկսված արշավի համատեքստում, ըստ մեր զրուցակցի. «Հայաստանում այսօր ապաքաղաքական որեւէ բան չկա, որ ի շահ հանրության արվի, ամեն ինչ արվում է ի շահ այդ խմբակի ցանկությունների: Ամեն ինչ քաղաքականության հետ կապ ունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031