«Իրականում պետական գնումների օրենսդրությունը էական կարևոր հանրային նշանակություն ունի, որովհետև ձեր ու մեր հարկերով գեներացված հանրային միջոցներով պետությունը պետք է իրականացնի գնումներ, որ ծառայեցնի նաև հանրության շահերին։ Շատ դեպքերում հենց գնումներով են մսխվում հանրային միջոցները, և շարունակվում է այդպես մնալ, որքան էլ օրենսդրություն բերեն»,- ՀՀ ԱԺ նիստերի ժամանակ «Գնումների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացրեց փաթեթն ու ասաց․ «Որոշ իրավաբանների կողմից հայտնաբերվել է դրույթ, որի համաձայն՝ գնման առարկան ու գնման առարկայի բնույթն իդենտիկ են։ Մենք փոխում ենք, ասում՝ գնման առարկայի բնութագիրը պետք է լինի օբյեկտիվ, հիմնավորված, բխի գնման կարիքից։ Հարց կարող է առաջանալ, որ գնման առարկայի բնութագիրը փոփոխվի, ինչպե՞ս են կարգավորում։ Կառավարությունն է սահմանում այն կանոնները, դեպքերը, կարգը, որով փոփոխությունը պիտի իրականացվի, որ հնարավոր չարաշահումներից խուսափենք»։
Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ իշխանությունն օրենսդրությունը վերանայեց՝ նաև անհապաղ գնումների փոփոխությամբ, որ վիճակագրությունն այդքան վատ չերևա ու հայտարարեց․ «Իրենց օրոք թռիչքաձև աճում էր մեկ անձից գնումները, ձևը գտել էին՝ օրինական եղանակով սեփական շրջանակներից պետական միջոցներով գնումներ պատվիրել, գերշահույթներ ստանալ, գրպանները լցնել։
Կարդացեք նաև
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ