Լրահոս
Չպատարագ
Օրվա լրահոսը

Փաստաբանական խումբ. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի գործով  արձանագրվում են դատավարական բնույթի ակնհայտ խախտումներ

Հոկտեմբեր 22,2025 14:01

2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:

Փաստաբանական խմբի հաղորդմամբ, սույն գործի միակ տվյալը, որն ամբողջությամբ ուսումնասիրվել էր դեռևս 2018 թվականին և փաստացի հերքվել էր Վարդան Հարությունյանի որևէ առնչությունը որևէ ենթադրյալ հանցանքի, հանդիսանում է օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքը:

Նշված միջոցառումը կարող էր տեղի ունենալ միայն դատարանի որոշմամբ, եթե մինչև 2018 թվականը և դրան հաջորդած ժամանակահատվածում այդ որոշման կայացման համար իրավապահների կողմից դատարանին ներկայացվեին լուրջ հիմնավորումներ, պատճառաբանություններ և կից նյութեր:

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը բողոքարկել էր դեռևս 2018 թվականին կայացված դատարանի որոշումը՝ անհրաժեշտ ու բավարար հիմքերի ընդհանրապես բացակայության և նման միջամտության անհամաչափության հիմքով: Վերաքննիչ դատարանն ի դեմս դատավոր Լ. Ալավերդյանի, առանց որևէ պատճառաբանության, նախ՝ էապես ձգձգեց բողոքի քննությունը և, ի վերջո, առանց որևէ պատճառաբանության մերժեց բողոքը, չնայած նման հազարավոր այլ դեպքերով, նույնիսկ ավելի նվազ հիմքերով բողոքները բավարարվում են:

Փաստաբանական խումբը հայտնում է, որ Վճռաբեկ բողոք է մուտքագրվել Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ՝ հիմք ընդունելով  նույն Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումները` փաստացի նախադեպային իրավունքը, որոնցով նման բողոքներին լուծում է տրվել ճիշտ հակառակ ձևով, այն է բավարարելով նման բողոքները:

Ակնհայտ է, որ սա ևս մի տվյալ է, որ Վարդան Հարությունյանի գործով  արձանագրվում են ակնհայտ խախտումներ` դատավարական բնույթի, նյութական բնույթի և ամենաինտենսիվ խափանման միջոցի՝ կալանքի ընտրության, որը մինչ օրս չի վերացվել և ամեն կերպ պահպանվում է:

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031