Լրահոս
Չպատարագ
Օրվա լրահոսը

Ըստ Բայրամովի՝ «հաշվի առնելով Միջին միջանցքի մի մասի բացման առավելությունները՝ մարդիկ, որոնք Հայաստանում զբաղվում են TRIPP-ով, դա առաջնահերթություն կհամարեն»

Հոկտեմբեր 22,2025 15:13

«Ազատություն». Բաքուն «ակնկալում է, որ TRIPP նախագիծը օր առաջ կյանքի կկոչվի», այսօր Էստոնիայի ԱԳ նախարարի հետ Բաքվում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

«Երեկ նախագահ Ալիևը հայտարարեց Հայաստան բեռների տարանցման արգելքը վերացնելու մասին։ Հայաստանն արդեն կոնկրետ օգուտներ է տեսնում և զգում։ Եվ սրանք միայն սկզբնական օգուտներն են»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապի, ինչպես նաև Միջին միջանցքի մի մասի «բացման առավելությունները, այն մարդիկ, որոնք Հայաստանում են զբաղվում այս նախագծերով, դրանք առաջնահերթություն կհամարեն»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031