Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական լավաշը «Աշխարհի 50 լավագույն հացերի» ցանկում

Հոկտեմբեր 22,2025 16:33

Ermenihaber. Ամերիկյան «CNN» միջազգային լրատվականը հրապարակել է «Աշխարհի 50 լավագույն հացերի» ցանկը։ Ցանկում ներառված են ավանդական հացեր բազմաթիվ երկրներից՝ Մալայզիայից մինչև Վենեսուելա, Գերմանիայից մինչև Թուրքիա, Աֆղանստանից մինչև Հայաստան։

Լավագույն հացերի ցանկում ներառված է հայկական լավաշը։ Ներառված է նաև Թուրքիայում հայտնի սիմիթը, որը խրթխրթան օղակաձև հաց է՝ պատված քնջութի սերմերով։ Ցանկում տեղ են գտել նաև աֆղանական բոլանին, ֆրանսիական բագետը, իտալական չիաբատտան։

Նշվում է, որ հացը պարզապես սնունդ չէ, այն մշակույթի, պատմության և ինքնության արտացոլումն է։ Յուրաքանչյուր հաց պատմում է իր երկրի ու մարդկանց կենսակերպի մասին: Սննդի համար ճամփորդողները կարող են օգտագործել այս ցանկը որպես ոգեշնչում իրենց ճանապարհորդությունը ծրագրելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031