«Ցավում եմ Մարտուն Գրիգորյանի համար, ինքը մեծ ցավի մեջ է գտնվում, ես իր համար ցավում եմ՝ որպես մարդ, որպես տղամարդ։ Որպես գյումրեցի՝ ինքը մեծ ցավ ունի, որովհետեւ քաղաքական շահից դրդված մի բան է հայտարարել, ասել է՝ մեր մեջ արյուն կա, եւ դրանից հետո պաշտպանել է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը՝ քաղաքական միտումներից դրդված։ Ես ինֆորմացիա ունեմ, որ դրա պատճառով իր մերձավորների հետ ինքը շատ ծանր խոսակցություններ է ունեցել, որոնք իրեն մեղադրել են նման քայլի գնալու համար։ Կարծում եմ՝ իրեն պետք է այս փուլում հանգիստ թողնել, որ իր վերքերը չցավան, որովհետեւ իր վերքերը շատ երկար են ցավալու»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի այսօրվա հայտարարությանը, որ ՔՊ-ի «սիրտը Գյումրիում արյուն է ուզում»։
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «ՀՀ-ում իշխանությունը ժողովուրդն է, Վարդանիկը չէ, Ալենը չէ, ՀՀ ժողովուրդն է։ Մեզ ընտրել է 682 հազար մարդ, հիմա ես որ հանցագործություն անեմ կամ քեզնից կաշառք վերցնեմ, պետք է ոստիկանները ինձ չգան տանե՞ն։ Կամ ուզում եմ հասկանալ՝ Վարդանը Ղուկասյանն ըտենց հուրի-փերի էր, բան չէր արել, իրեն տենց արեցի՞ն»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ հենց Նիկոլ Փաշինյանը Վարդան Ղուկասյանի մասին հայտարարություն արեց, իրավապահները գործընթաց սկսեցին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես դրանից մի 4 ամիս առաջ ասել եմ, որ էդ մարդու տեղը բանտում է։ Գյումրիում ամենաշատ ձայնը հավաքել է ՔՊ կուսակցությունը, գնացեք ժողովրդի ձայնը պաշտպանեք»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պատասխանը չսիպեց իրեն սպասել. ‘Ալեն Սիմոնյանը բանտից կշարունակի թվարկել, թե ում տեղն է բանտը’, – Հայկ Մամիջանյան