Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցվել են, մտահոգիչ իրավիճակ է»․ Ժաննա Անդրեասյան

Հոկտեմբեր 22,2025 19:40

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ Մանկավարժական համալսարանի ռեկտորի եր պրոռեկտորի վերաբերյալ քրեական գործին։

«Ես պետք է անկեղծորեն ասեմ, որ սա ինձ համար շատ ցավոտ հարց է, մտահոգիչ իրավիճակ է։ Եվ առաջին հերթին կուզեմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիններին։ Ինձ համար անբնական իրավիճակ է եւ ընկալելի չէ, որ մենք խոսում ենք, գործում ենք, մեր քայլերը անում ենք ինչ-որ տրամաբանության մեջ, եւ այնպիսի բուհում, որտեղ կրթվում են մեր ապագա ուսուցիչները, տեղի են ունենում գործընթացներ, որոնք նկարագրված էին տարածված հաղորդագրության մեջ»,- ասաց Անդրեասյանը։

Նա նշեց, որ վերոնշյալ անձանց պաշտոնավարման կասեցման վերաբերյալ միջնորդություն է եղել։ «Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են։ Եվ ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որպեսզի բուհի բնականոն գործունությունը տեղի ունենա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ առաջիկայում պետք է շատ լրջորեն դիտարկեն բուհի ամբողջ անձնակազմի տեղեկացվածության հետ կապված հարցերը։ «Ես կարծում եմ, որ որեւէ մեկը, ով ինչ-որ ձեւով ու չափով կարող էր այս մասին տեղեկանալ, գլխի ընկնել եւ ժամանակին չահազանգել, նրա հետագա աշխատանքը բուհում պետք է քննարկվի»,- հավելեց նախարարը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031