ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին՝ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ խոսե՞լ է Վրաստանի տարածքով անցնող հայկական բեռների խնդրի մասին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Վրաստանի տարածքում խնդիրներ էին ստեղծվել հայկական կոնյակի ու գինու արտահանման հարցով, դեպի ՌԴ գնացող կոնյակով բեռնված բեռնատարներն օրերով կանգնեցվում էին Վրաստանում՝ լրացուցիչ փորձաքննության ենթարկելու պատրվակով։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տարբեր հարցեր են քննարկել Վրաստանի վարչապետի հետ։ «Մենք մեր տնտեսությունը եւ մեր կյանքը պետք է բերենք ստանդարտի։ Սա վերաբերում է ամեն ինչին, որովհետեւ երբ մեր կյանքն ու պրոցեսները ստանդարտից դուրս են, մեզ համար առաջացնելու են խնդիրներ։ Ստանդարտներին չհամապատասխանող ապրանքները շրջանառվում են մեր սուվերենության հաշվին։
Այսինքն՝ ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների գոյությունը լծակ է մեր սուվերենությունը սահմանափակելու։ Կներեք, մենք չենք կարա մի ֆուռ չայով գույն տված արաղը, որի անունը դրած է կոնյակ, ասենք՝ բա ինչ անե՞նք, էս վիճակից ո՞նց դուրս գանք, ընտրություն կատարենք դրա միջեւ, թե՞ մեր անկախության միջեւ։ Ինձ համար տենց քննարկում չկա։ Ես դեռ 2018 թվին եմ իրենց ասել՝ եթե ստանդարտի չգաք, դադարեցրեք»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյությում
Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Ինչո՞ւ պետք է միջազգային այցի ընթացքում միջազգային հեղինակավոր կազմակերպությունն ինձնից հանդիպում խնդրի, ես մտածեմ, որ երեւի ուզում է Հայաստանում ներդրում անի, բայց կազմակերպությունները հերթով գան ասեն՝ ձեր երկրում մեր էս ապրանքն են կեղծում, էն ապրանքն են կեղծում, ես ի՞նչ անեմ։ 2018 թվից ես ամեն ամիս ասում եմ՝ չի լինի տենց, ժողովուրդ, մենք մեր մտածողությունն էլ պետք է փոխենք։
Հայաստանում չի կարա կոնյակ արտադրվի, ոնց որ Դիլիջանում չի կարա Ջերմուկ արտադրվի։ Հայաստանում չի կարա շամպայն արտադրվի։ Մեր մեծագույն պրոբլեմն այն է, որ մենք մեծ պատուհան ունենք, ամբողջ աշխարհը տեսնում ենք այդ պատուհանից։ էդ որ մենք ասում ենք՝ թուրքը մնում ա թուրք, էդ նույն ասացվածքից այնտեղ էլ կա, ասում են՝ հայը մնում է հայ։ Էդ որ մենք ասում ենք՝ ո՞նց կարելի է Ադրբեջանին վստահել, էդ նունը այնտեղ կա՝ ասում ենք՝ ոնց կարելի է հային վստահել։
Երբ ասում ենք՝ բա մենք մեր պատմությունից դասեր չքաղեցի՞նք, նույնը իրենք են ասում, ասում են՝ բա մենք մեր պատմությունից դասեր չքաղեցինք, ո՞նց, դուք խաղաղությո՞ւն եք ուզում Հայաստանի հետ։ Մենք պետք է դուրս գանք ԿԳԲ-ի գործակալների՝ մեզ համար ձեւակերպված աշխարհի պատկերից»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ