«Առաջ» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից կազմված «Հաղթանակ» դաշինքը մեկնարկել է Վաղարշապատի ավագանու ընտրության քարոզարշավը։ Դաշինքի ցուցակը գլխավորում է ավագանու անդամ Սեւակ Խաչատրյանը։
Դիմելով նախընտրական հավաքին եւ էջմիածնեցիներին՝ Խաչատրյանն ասաց․ «Հայ լինելն ինքնին հաղթանակ է, իսկ վաղարշապատցի լինելը՝ կրկնակի հաղթանակ»։
Քաղաքական գործիչը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունը «կորսված հաղթանակը վերագտնելու» հնարավորություն է համարում։ Ընտրությանը նա մասնակցում է որպես վաղարշապատցի, «որը չի ցանկանում հաշտվել պարտության զգացման հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ