Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 9:30-ի սահմաններում «Ուիգմոր» բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել տղա երեխա, որի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ համայնքային ավագ ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Ավան վարչական շրջանի բնակարաններից մեկից, որից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Ավանի բաժին։
Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը 15-ամյա Մ.-ն է, ում կախված վիճակում հայտնաբերել են ծնողները, կտրել են պարանը, ապա տեղափոխել «Ուիգմոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները արձանագրել են երեխայի մահը։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում ճաղավանդակի վրա հայտնաբերել են պարան, որով, ըստ նախնական տեղեկությունների, տղան կախվել է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։