Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մեխակյանը հերքում է հանցագործության մասին հաղորդումները

Հոկտեմբեր 22,2025 22:15

Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել էջմիածնեցիներին՝ ցուցաբերված «ջերմության» համար։ 

Համայնքի բնակիչներին Մեխակյանն ասել է, որ սպասեն իր այցելություններին բակերում։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա մեկնաբանել է նաեւ երեքշաբթի լրագրող Լիա Սարգսյանի տարածած տեսանյութը՝ «Քարոզարշավից մեկ օր առաջ «բարեգործության» անվան տակ ՔՊ-ն կերուխում է կազմակերպել» վերտառությամբ հրապարակումը՝ պնդելով, որ միջոցառումն ընտրական գործընթացի մաս չի եղել։

Այդուհանդերձ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը եւ «Ականատես» դիտորդական առաքելությունը հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել Գլխավոր դատախազություն։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031