Արցախի պատերազմի կին վետերան, մանկավարժ Թամարա Նազարյանի ներկայացուցչի կողմից 2024 թ. օգոստոսի 29-ին հայցադիմում է ներկայացվել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը՝ Թամարա Արմենակի Նազարյանին ՀՀ կառավարության 03.10.2023թ. թիվ 1675-Լ որոշման եւ ՀՀ կառավարության 12.10.2023թ. թիվ 1763-Լ որոշման շրջանակներում համապատասխանաբար՝ միանվագ դրամական աջակցության գումարը (100.000 ՀՀ դրամի չափով) եւ ամենամսյա (2023 թ. հոկտեմբերից մինչեւ 2024 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ) դրամական աջակցության գումարը նշանակելու եւ վճարելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության՝ 26.06.2024թ.-ի որոշումը վերացնելու պահանջների մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Ներսիսյանի աշխատակազմին է հանձնվել 30.08.2024 թվականին:
Թ. Նազարյանը ունի խնամակալ` թոշակառու քույրը` Նադյա Նազարյանը, որը ներկայացրել էր միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու կամ տարաժամկետելու վերաբերյալ։ Դատարանը այն բավարարել է:
Վաղը կշարունակվի այս գործով հերթական դատական նիստը: Այն նշանակվել է ժ.12.20-ին: Գործի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2025