Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ #8. «2021-ին մենք ունեցանք ժողովրդավար ընտրություններ»

Հոկտեմբեր 23,2025 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Ընտրություններից անցել է 4 տարի, իսկ ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կուրծք են ծեծում, իբրեւ թե 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները եղել են բացարձակ ժողովրդավարական, ազատ ու արդար, ներկայացնելով դրանք որպես «ժողովրդի կողմից տրված վստահության քվե»։

«Ժողովուրդը մեզ վստահեց ղեկավարումը՝ ընտրելով ժողովրդավարության ճանապարհը»: (Ն. Փ., 2021թ., հունիսի 21՝ ընտրություններից մեկ օր անց)

Հայտարարությունը մերկ խոսք է։ Իրականում՝ 2021թ. ընտրությունները ընթացել են վարչական ռեսուրսի զանգվածային կիրառմամբ, սպառնալիքներով, քարոզչական ահաբեկմամբ, եւ կազմակերպված ընտրակաշառքների կասկածներով։ Ժողովրդավար ընտրությունների հստակ չափանիշները ամբողջովին խախտվել են։ Դպրոցների ու պետական հիմնարկների աշխատողներին պարտադրվել է մասնակցել եւ քվեարկել իշխող ուժի օգտին։ Քարոզարշավի օրերին, ելույթների ժամանակ, հնչում էին հստակ կոչեր պետաշխատողներին՝ մասնակցելու երթերին ու քարոզչական հավաքներին։ ՔՊ քարոզչությունը ֆինանսավորվում էր պետական ռեսուրսներով, իսկ ընդդմիադիր լրատվամիջոցների դեմ տարվում էր համակարգային քարոզ։ Վարչապետի գլխավորությամբ, իշխանության կողմից ընդդիմադիր գործիչների հասցեին հնչել են զրպարտչական հայտարարություններ, որոնց մասին մատնանշել եւ հատուկ գնահատական են տվել նաեւ միջազգային դիտորդները։ Քարոզարշավի օրերին ձեւավորվել էր մթնոլորտ, որտեղ ընդդիմադիր ուժերին քվեարկելը համարվում էր «հակապետական» քայլ։ Պատերազմից հետո հասարակությունն ապրում էր ծանր սթրեսի մեջ։ Իշխանությունը շահարկեց «խաղաղություն կամ պատերազմ» երկընտրանքը՝ խեղդելով ռացիոնալ քննարկումները։

2021 թվականի ընտրություններն անցկացվեցին հասարակության բեւեռացման գագաթնակետին, դրանք չարտացոլեցին ժողովրդի ազատ կամքը եւ արդյունքում ունեցանք անկայունության, սարսափի, ապագայի անորոշության ազդեցությամբ ընդունված ընտրություն։

Արդար ու թափացիկ ընտրությունների համար պետք է գիտակից, ազատ ու թափանցիկ միջավայր, իսկ այս ընտրությունները բեմադրված էին միայն մեկ ուժի հաղթանակի համար։ Ժողովրդավարությունը միայն քվեատուփ չէ։ Դա նաեւ վախից, հալածանքից ու մանիպուլյացիայից զերծ միջավայրի ստեղծումն է։ Եթե ընտրությունը եղել է վախի մեջ, ապա այն լեգիտիմ լինել չի կարող։

Շարունակելի                  

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031