Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆեյք-պատարագը» քաղաքական սադրանք է

Հոկտեմբեր 23,2025 10:00

Կասկածից վեր է, որ կարգալույծ քահանայի կողմից պատարագ մատուցելը խուլիգանություն է եւ սրբապղծություն: Նույնպիսի խայտառակություն է նման պատարագին մասնակցելը: Թե ինչպես ենք մենք հասել «ֆեյք-պատարագի», ինչպես է դա հնարավոր դարձել Հայաստանում, ինչպես են հավատացյալ մարդիկ դա հանդուրժում եւ նույնիսկ մասնակցության պատրաստակամություն հայտնում՝ դա առանձին եւ երկար խոսակցության թեմա է: Որովհետեւ պատճառները շատ են եւ միայն «ներհայաստանյան» չեն: Գուցե դրա մասին հետագայում հատորներ գրվեն:

Բայց անմիջական-քաղաքական համատեքստն ավելի քան թափանցիկ է՝ դա լկտի սադրանք է, որն ուղղված է իրավիճակը սրելուն եւ հասարակությունն է՛լ ավելի պառակտելուն: Իհարկե, կգտնվեն հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք կցանկանան մաս կազմել «փաշինյանական եկեղեցու»: Նույնքան մարդիկ կան, որոնք, ինձ նման, կշարունակեն հավատարիմ մնալ մեր ավանդական 1700-ամյա կառույցին, ընդ որում՝ անկախ նրանից, թե ինչպես են վերաբերվում ներկայիս կաթողիկոսին կամ եպիսկոպոսներին:

Քաղաքակիրթ երկրում օծված տաճարում այդ անօրինական հավաքը ոստիկանությունը կարգելեր՝ թող որտեղ ուզում են հավաքվեն, թեկուզ մարզահամերգային համալիրում եւ իրենց «պատարագն» անեն: Բայց քանի որ այդ միջոցառումը սադրում է, խրախուսում է եւ, ըստ էության, կազմակերպում է երկրի վարչապետը, բնականաբար, «ֆեյք-պատարագը» կայանալու է, եւ որոշ քանակով մարդիկ «հաղորդություն են ստանալու» փաշինյանական՝ կարգալույծ նախկին քահանայից, ներկայումս՝ աշխարհականից:

Հիմնական խնդիրը մարդկանց՝ այդ միջոցառման կողմնակիցներին եւ հակառակորդներին, իրար ճակատ-ճակատի զարկելն է՝ եթե ոչ ֆիզիկապես, ապա սոցիալական հարթակներում: Դա մի քանի նպատակ ունի՝ շեղել քաղաքացիների ուշադրությունը Հայաստանում իրականցվող թուրքական նախագծերից, մեծացնել ներքին ատելությունն ու թշնամանքը, եւս մի հարված հասցնել Հայ առաքելական եկեղեցուն: Վերջնարդյունքում՝ թուլացնել պետությունը, որի կայունության գլխավոր գրավականն է սկզբունքային, մանավանդ՝ հոգեւոր հարցերում միասնականությունը:

Նորմալ իշխանություններն այդ կայունությանը նպաստում են, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունն աշխատում է ճիշտ հակառակ ուղղությամբ:

Միակ բանը, որը մենք կարող ենք անել, իշխանության այս սադրանքին չտրվելն է՝ ոչ միայն ֆիզիկական շփման մեջ չմտնել «փաշինյանական եկեղեցու» կողմնակիցների հետ, այլեւ հնարավորինս սեր եւ հանդուրժողականություն դրսեւորել մեր մոլորյալ հայրենակիցների նկատմամբ: Իսկ Աստված, հավատացնում եմ ձեզ, ամեն ինչ տեսնում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Համոզված եմ, որ այս բոլոր հակաժողովրդավարական գործողություններն ուղղված են ժողովրդի դեմ, 18ին ժողովրդին դուխ տվեցին, իսկ 20ից հետո ժողովրդի դուխը հետ վերցրեցին՝ մի քայլ առաջ, երկու քայլ հետ: Թիրախում ժողովուրդն է, ոչ թե կոնկրետ քաղաքական գործիչները. երբ նստացնում են մարդկանց, ում ժողովուրդն է ընտրել, դրանով դուխից գցում են ընտրող ժողովրդին: Ես նույնիսկ չէի զարմանա, եթե նստողներն ու նստացնողները նույն այլասերված գլոբալիստների դրածոները լինեն՝ լավ ու վատ ոստիկան են խաղում ժողովրդի դեմ: Դրա համար, կենտրոնանաք միայն ժողովրդի կամքի հզորության ու միասնականության վրա: Առանձին առանձին ոչ մի ջրի կաթիլից ոչինչ կախված չէ եւ ցունամի չի առաջանա, բայց երբ այդ կաթիլները միավորվում են մի գաղափարով ու նպատակով, սա է ժողովրդական ցունամին, ումից էլ այլասերված գլոբալիստները վախենում են: Մեր քաղաքական գործիչները թող միավորվեն մի ընդհանուր գաղափարի շուրջ եւ միավորման օրինակ ծառայեն ժողովրդի համար: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

  2. Կարևոր հիշեցում` ‘գլոբալիստերի դրածոներ’…

    Տեղական ուժերով փոխում են Հայաստանի Հանրապետության ժողովրդագրականն բնակայքը (demographic landscape): Համապատասխան, դրածո իշխանությունը փոխում է Սահմանադրությունը, որ, օրինակ, ամրագրի բոլոր եկեղեցիների ու աղանդների հավասար իրավունքները ՀՀ-ի տարածքում: Նույն նպատակով նսեմացնում, ծաղրի է ենթարկվում ՀԱԵ-ու կառույցը և ընդհանրապես հայի պատմական հիշողությունը: Դրածոները աճեցնում են սերունդ, որը չի ձևավորի ակնածանք հայրենիքի, մայրենի լեզվի նկատմամբ…

    Ուշացումով շարունակում եմ ստանալ պատասխաններ հարցիս, որը անպատասխան մնաց ու պահեց ինձ հեռու, մերժող 2018-ի էյֆորիայից. ‘Ինչո՞ւ չեն հրապարակում իրենց ծրագիրը’: Հիմա ակնհայտ է, որ եթե հրապարակեին, Սերժի գնալուց մեկ-երկու ամիս հետո էլ իրենց կարիքը չէր լինի: Ու չէին գլուխ բերի 44-օրյան, հայության 2023-ի բռնագաղթը Արցախից.. և հիմա այս ժողովրդագրական բնակայքի փոխումը:

    Իմ նոր հարցն է. ‘Ինչո՞ւ է հենց հիմա շիկացել մթնոլորտը:’ Ես կարծում եմ, որ գլոբալիստները նիկոլին ‘ծեփել են պատին’ (ինչ իրեն անում են, ինքը շրջվում ասում է ժողովրդին` սիրտը հովացնում) ու ասել. ‘Կամ անում ես, կամ գնում ես 2026-ին:’ Դե գնալը ընտրություն չի` ժողովուրդը պատառ-պատառ կանի առանց ուժայինների բազմաշերտ օղակի: Խեղչը ստիպված անում է: Անում է արագ ու ոնց կարող է` բռնի ուժ, սուտ, և ընտրակաշառք: Այո, ընտրակաշառք` երբ նիկոլը ասաց, որ 2026-ի ձմռան զինակոչից կսկսվի 1.5 տարի ծառայությունը, այլ ոչ թե նախատեսված 2026-ի ամռան զինակոչից, նիկոլի հաշվարկով իր էլետրորատը ավելացավ 4×24000=96000 -ով` զինակոչիկի ընտանիքը (4 հոգի) կքվեարկի ‘բարերար’ նիկոլի համար: Իսկ թե այդ փոփոխությունը ինչ նոր աղետ կբերի Հայաստանի գլխին, who cares… Հայաստանն էլ այլ է լինելու…կարիդոր, թե rest area…’Խաչքարն’ էլ հայաստանցու մտքում արձագանքելու է ‘խաչմերուկ’:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031