Լրահոս
Կիկերոնը զգուշացնում է
Օրվա լրահոսը

«Շպառգալկաներով ելույթներով պայքարում եք ՀՅԴ-ի դեմ․ մենք մինչև վերջ մնալու ենք անկախության զինվորը»․ Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 23,2025 10:56

«Մի առաջարկ ՔՊ-ական այն պատգամավորներին, որոնց ելույթների մեծ մասը՝ շպառգալկաներով, նվիրված է Դաշնակցությանը․ ամեն անգամ նիստերից հետո մի քանի քայլ արեք ներքև՝ Դեմիրճյան 17 շենքի պատին փակցված է տարիներ շարունակ ՀՀ Կոմունիստական կուսակցության գաղափարական գծով քարտուղար Գալուստ Գալոյանի հուշատախտակը։ Ամեն անգամ անցնելուց ասեք ընկեր Գալոյան, հակադաշնակցական, բոլշևիկյան այն պայքարը, որ ծավալվել էր ՀՀ-ում 70 տարի, ունի փայլուն ժառանգորդներ, մենք շարունակում ենք պայքարել Դաշնակցության  դեմ»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա ասաց, որ ուզում է ստանձնել 1988-ին ազնիվ մղումներով ոտքի ելած մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությունը․ «Այս սերունդը թոկն էր մեր խորհրդային ժողովրդի վզից հանում և երբեք չէր մտածում, որ գալու է իշխանություն, որն իր ապիկար իշխանությամբ կորցնելու է այն ամենը, ինչին իմ սերունդը, ինձնից փոքր ու մեծ սերունդները, Դուշման Վարդանները, Պետոները հասել էին։ Այդ սերունդն ի՞նչ իմանար, որ գալու է մի ապիկար, որ այդ ամենից զրկելու է մեր ժողովրդին և իր արածներն արդարացնելու համար տասնյակ սերունդների պայքարը համարելու է թոկ»։

Դիմելով Դաշնակցությանը քննադատող ՔՊ-ականներին՝ Գեղամ Մանուկյանն ասաց․ «Այո, հայրենիքը Դաշնակցության համար ձեր պատկերացրած 29800 քառակուսի կիլոմետրի մեջ կուճռտած Հայաստանի ներկայիս Հանրապետությունը չէ, հայրենիքը շատ ավելի լայն է։ Խնդրում եմ մի բան՝ ձեր քաղաքական պայքարի մեջ, ձեր ղեկավարի գործունեության արդյունքում կորուստների, ուրացման մեջ մենակ մի բան չկասկածեք՝ ցանկացած պարագայում ՀՅԴ-ն ու Դաշնակցական ցանկացած անդամ մնում է և մինչև կյանքի վերջ մնալու է Հայաստանի անկախության զինվորը»։

Նիստն ամբողջության՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031