Լրահոս
Կիկերոնը զգուշացնում է
Օրվա լրահոսը

Արամ Ա-ն Գանատայի վարչապետին առաջարկեց, որ յատուկ աշխատանք տանի Պաքուի բանտերուն մէջ ապօրէն կերպով բանտարկուած հայերուն շուտափոյթ ազատ արձակման

Հոկտեմբեր 23,2025 11:13

Երեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ջերմօրէն ընդունուեցաւ Գանատայի վարչապետ Մարք Քարնիի կողմէ եւ շուրջ մէկ ժամ տեւողութեամբ հանդիպում կայացաւ իր ու վարչապետին միջեւ՝ մայրաքաղաք Օթաուայի մէջ:

Հանդիպման ընթացքին տեղի ունեցած խօսակցութիւնը ընդգրկեց հետեւեալ մարզերը.- Լիբանան, Սուրիա, Միջին Արեւելք, Հայաստան, Պաղեստին ու Կազա: Յիշեալ մարզերուն առնչուած Վեհափառ Հայրապետը պարզեց իր մօտեցումներն ու մտահոգութիւնները՝ ընդառաջելով վարչապետի փափաքին:

Նորին Սրբութեան կողմէ յատուկ կերպով արծարծուեցաւ Արցախի ու Պաքուի բանտերուն մէջ ապօրէն կերպով բանտարկուած Արցախի ղեկավարութեան հարցը: Վեհափառ Հայրապետը առաջարկեց Գանատայի վարչապետին, որ յատուկ աշխատանք տանի քաղաքական բանտարկեալներուն շուտափոյթ ազատ արձակման, Արցախի ժողովուրդի վերադարձի ու ինքնիշխանութեան իրաւունքի վերահաստատման եւ Արցախի կրօնական-մշակութային կոթողներու պահպանման գծով:

Յիշեալ հանդիպումին Վեհափառ Հայրապետի կողքին ներկայ էին Գանատայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբգէն Արք. Չարեան, Գանատայի հայ դատի գրասենեակի ատենապետ Խորէն Տիմիթեան, հայ դատի համահայկական յանձնախումբի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովի պատգամաւոր Ռաֆֆի Տօնապետեան:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031