Լրահոս
Կիկերոնը զգուշացնում է
Օրվա լրահոսը

«Շողակաթի» դեմ պայքարը, պայքար է նաև ազգային արժեքների ու դրանց տարածմանը նպաստող կրթական-մշակութային հաղորդումների դեմ․ Մանե Թանդիլյան

Հոկտեմբեր 23,2025 11:25

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն, ինչ կատարվում է այսօր, հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և խոսքի ազատության հիմնարար իրավունքին։

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու իշխանությունների ցանկությունն ու որոշումը բոլորիս համար արդեն շատ ակնհայտ է։
Քանի որ իշխանությունները արդեն նեղություն էլ չեն քաշում ու չեն էլ փորձում թաքցնել իրենց իրական մտադրություններն ու նպատակները։

Ազգային ժողովում «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 31 դեմ քվեարկությամբ։

ԱԺ-ում ընթացող քննարկումներից ու քվեարկությունից ակնհայտ է դառնում, որ օրինագիծը ոչ թե համակարգային բարեփոխում է, այլ հերթական քաղաքական հաշվեհարդարի փորձ։

Մեզ համար անընդունելի է այս իրավիճակային և քաղաքական միջամտությունը, որը վտանգում է Հայաստանում խոսքի ազատությունը, հանրային հեռարձակողների բազմազանությունն ու ազատ մամուլի ինստիտուտը։

«Շողակաթի» դեմ պայքարը, մեծ հաշվով, պայքար է նաև ազգային արժեքների ու դրանց տարածմանը նպաստող կրթական-մշակութային հաղորդումների դեմ։
Միաժամանակ սա Հայ առաքելական եկեղեցու դիրքերը թուլացնելու, եկեղեցականների դեմ քաղաքական արշավը նոր փուլ տեղափոխելու և երկրում, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ճնշումների նոր ալիք սկսելու պարզունակ փորձ է։

Անընդունելի է, որ մեր երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները լուծելու և իրենց իրական պարտականությունները կատարելու փոխարեն, գործող իշխանությունները շարունակում են զբաղվել քաղաքական հաշվեհարդարներով և ազատ մտածողության դեմ պայքարով։
Ամենաթողության ու քաոսի վերջը մոտ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031