Լրահոս
Կիկերոնը զգուշացնում է
Օրվա լրահոսը

Եթե Քըրք Քըրքորյանը ողջ լիներ, երեւի Սամվել Կարապետյանի կողքի բանտախցում կլիներ. Սամվել Հակոբյան

Հոկտեմբեր 23,2025 11:27

«Դուք գնալու եք, քաղաքը մնալու  է… Ոտքի վրա որոշել ու գալ փողղոցի անուն փոխելը սխալ է: Իհարկե, հասկանում եմ, Հանրապետություն կուսակցությունն ունի հակառուսական քաղաքական ուղի, չնայած, երբ Քըրք Քըրքորյանը ողջ էր, կարծեմ ձեր կուսակցության ղեկավարը  Ռուսաստանի շատ ուժեղ կողմնակից էր:

Եթե փողոցի անունը փոխեք,  միիեւնույն է՝ մարդիկ շարունակելու են այն կոչել Լենինգրադյան, ուղղակի լինելու է խառնաշփոթ, ինչպես այսօր ունենք Կասյանի դեպքում, Մաշտոցն էլ մինչեւ հիմա Պրոսպեկտ են ասում»,-Երեւանի ավագանու նիստում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ Լենինգրադյան փողոցը Քըրք Քըրքորյանի անունով փոխարինելու հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ ու կոչ արեց վնաս չտալ քաղաքին:

Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ.

«Երբ դուք խոսում եք Քըրք Քրքորյանիի մասին, հետո ձեզ թույլ եք տալիս ասել, որ եթե նա ողջ լիներ, խմբակցություններ կան, չէին լինի,  նախ չեմ կարծում, որ հարգարժան Քըրք Քըրքորյանը, եթե ողջ լիներ, որեւէ քաղաքական ազդեցություն կունենար, որը փոփոխություն կտար Հայաստանի քաղաքական թատերաբեմին:

Կարծում եմ Քըրքորյանն այսօրվա իրականության մեջ, երեւի թե լավ է, որ ողջ չէ, որովհետեւ եթե ողջ լիներ, երեւի Սամվել Կարապետյանի կողքի բանտախցում կլիներ, որովհետեւ կտեսներ, որ այսօր ունենք մի իշխանություն, որը թուրքի հետ սերտ հարաբերությունների մեջ է, ունենք իիշխանություն, որն ուղիղ հարձակում է գործում Հայ Առաքելական եկեղեցու վրա,  պառակտում է մեր հասարակությունը… Վստահ եմ՝ Քըրք Քըրքորյանը դեմ կլիներ հատկապես  հիմա, երբ մեր Արցախի հայրենակիցներին բլոկադայի մեջ պահող երկու ակտիվիստներն այսօր Հայաստանում մասնակցում են հայ-ադրբեջանական քննարկման…»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը:

Ավագանու նիիստն ամբողջությամբ.

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031