Լրահոս
Կիկերոնը զգուշացնում է
Օրվա լրահոսը

Լենինգրադյան փողոցն անվանափոխելու հարցը 10 տարի օրակարգում է. Անի Խաչատրյան

Հոկտեմբեր 23,2025 11:55

Երեւանի ավագանու հոկտեմբերի 23-ի նիստում, ի թիվս այլնի, քննարկվում էր Լենինգրադյան փողոցը Քըրք Քըրքորյանի անունով անվանափոխելու հարցը: Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ներկայացրեց նախագիծը, ասաց, որ բոլորին ծանոթ է Քըրք Քըրքորյանի կենսագրությունը: Նաեւ հիշեցրեց, որ Լենինգրադյան փողոցը  Լեւոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու նախագիծ եղել է 2017 թ.՝ Ելք խմբակցության կողմից, սակայն  այն ժամանակ Հանրապետական իշխանությունը Ազգալդյանի անունով անվանակոչել է մեկ այլ՝ Սարալանջի մի փողոց:

Մանրամասն՝ տեսանյութում.

Անի Խաչատրյանն ասաց նաեւ, որ Լենինգրադյան փողոցն անվանափոխելու հարցն արդեն 10 տարի օրակարգում է: Հավելեց, որ Ակտիվ քաղաքացի հարթակում  շուրջ 300 հոգի կողմ է քվեարկել, միայն 8 հոգի է դեմ քվեարկել:

Նա նաեւ պատասխանեց հարցերի, դրանցից մեկը վերաբերվում էր տասնյակ հազարավոր քաղաքացիների անձնագրերում փոփոխություններին: «Հանրապետություն» խմբակցության ղեկավարն ասաց, որ անձնագրերում փոփոխություն կլինի միայն բնակարանների վաճառքի դեպքում, երբ  վկայական փոխվի:

Ավագանու նիստն ամբողջությամբ.

 

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031