Այսօրվա նիստում, չզեկուցվող հարցերի ցանկում, կառավարությունը որոշում կայացրեց՝ Ազգային ժողովի շենքում նոր՝ արտաքին վերելակ տեղադրելու մասին։
Ըստ որոշման հիմնավորումների՝ ԱԺ նիստերի դահլիճի եւ դրան հարակից տարածքների ՀՀ ԱԺ պատգամավորների, հրավիրված անձանց եւ այլ անձանց հասանելիությունը ներկայումս ապահովվում է վարչական շենքի ներսով՝ հատելով բազմաթիվ միջանցքներ եւ աստիճանավանդակներ, ինչը «հաճախ պատճառ է հանդիսանում միջանցքներում կուտակումների եւ մարդկանց տեղաշարժման հետ կապված խնդիրների առաջացման, ինչն էլ հաճախ պատճառ է հանդիսանում ԱԺ վարչական շենքում անվտանգության ապահովման գործընթացին»։
ԱԺ շենքում նոր՝ արտաքին վերեկալ կառուցելու համար կտրամադրվի 25,99 մլն դրամ:
Չզեկուցվող հարցերի ցանկում գումարներ տրամադրվեցին նաեւ սուբվենցիոն տարբեր ծրագրերի համար, այդ թվում նաեւ՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքին, որտեղ նոյեմբերի 16-ին ընտրություններ են, քարոզարշավն էլ մեկնարկել է։
Կարդացեք նաև
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ