Տեր Զարեհ Աշուրյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայոց Ցեղասպանության հետևանքով շատ վանքեր ու եկեղեցիներ ոչնչացվեցին և որոշ եկեղեցիներ օտարվեցին, խորհրդային Հայաստանում մի քանի գործող եկեղեցիներ էին մնացել, իսկ մյուսները կա՜մ հիմնահատակ քանդվեցին, կա՜մ օտարվելով պահեստների վերածվեցին, Արցախում շուրջ 161 վանք ու եկեղեցիներ մնացին թշնամու վերահսկողության ներքո, որոնց մի մասն արդեն ավերվել են, այսօր Հայաստանի Հանրապետությունում մնացած վանքերի ու եկեղեցիների մի մասը դեռ խորհրդային ժամանակների իներցիայի ուժով շարունակում են մնալ կառավարության հաշվեկշիռում։
Հայաստանի Հանրապետությունում գործող այդ վանքերի և եկեղեցիների նպատակային ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ վտանգված է։