Լրահոս
Կիկերոնը զգուշացնում է
Օրվա լրահոսը

Նշանակումներ Մայր Աթոռում

Հոկտեմբեր 23,2025 13:15

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների  նոր  նշանակումներ։

Հոգեշնորհ Տ. Ոսկան աբեղա Ոսկանյանը, ազատվելով  Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում ստանձնած պարտականություններից, ուսումնառության է կոչվել Ֆինլանդիայում։

Հոգեշնորհ Տ․ Վիրապ աբեղա Սարգսյանն ուսումնառության է կոչվել Աթենքի պետական համալսարանում՝ ազատելով Քրիստոնեական դաստիարակության կետրոնում ստանձնած պարտականություններից։

Արժանապատիվ Տ․ Արամ քահանա Թիլիքյանը ծառայության է կոչվել Իսպանիայում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի իշխանության ներքո։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031