Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության ներկայացուցիչներին ինչի՞ մի օր չփռեցիք ասֆալտին». Արծվիկ Մինասյան

Հոկտեմբեր 23,2025 14:26

«Ամենամեծ խաղաղություն ուզող ուժը Դաշնակցությունն է, հայ ժողովրդի այն հատվածն է, որը պայքարում է սեփական ազգային արժանապատվության համար։ Դուք ուղիղ հակառակն եք անում և քողարկում ձեր՝ այդ կեղծ խաղաղասիրությունն այսպես կոչված ցորենի ներմուծմամբ  իբր ճանապարհի բացման հետ՝ առանց ամոթ զգալու, որ նույն Արցախն ապահովում էր ՀՀ ներմուծվող ցորենի միջին 35 տոկոսը․ տարեկան կտրվածքով 50-80 հազար տոննա։ Հիմա տարեկան մի քանի ֆուռ ցորենի համար խաղաղությո՞ւն եք ծախում ժողովրդի վրա»,-ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա, քննադատելով իշխանություններին, ասաց․ «Ինչի՞ մինչև ձեր իշխանության գալն անգամ ՆԱՏՕ-ում, երբ Ղարաբաղի հարցն էր քննարկվում, երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի կամ դրա սպառնալիքի արգելման սկզբունքը հավասար քննարկվում էին։ Ինչո՞ւ հենց ձեր իշխանությունը եկավ, մյուս երկուսը դուրս մնացին․ մնաց տարածքային ամբողջականության սկզբունքը, և դրանում ամբողջությամբ ադրբեջանաթուրքական պահանջն է դառնում գերակայող»։

Նա իշխանություններին մեղադրեց առանց դատական վճիռ ունենալու մարդկանց մեղադրելու մեջ ու ասաց․ «Իշխանության ներկայացուցիչներին ինչի՞ մի օր չփռեցիք ասֆալտին»։

Անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ դաշնակցականներին ուղղված հորդորներին՝ փոխվելու մասին, Արծվիկ Մինասյանն ասաց․ «Մենք չենք փոխվելու, քանի որ, ի տարբերություն ձեզ, սկզբունքային և գաղափարական ենք, այլ ոչ թե իրավիճակային։ Դուք էլ չեք փոխվել․ ոնց սուտը, կեղծիքը, մանիպուլյացիան, խառնակչությունը ձեր քաղաքական առանցքն են եղել, նույն կերպ շարունակվում է»։

Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի՝ ՀՅԴ պաշտոնաթերթ Դրոշակին ուղղված քննադատություններին՝ նա ասաց․ «Դաշնակցության պաշտոնաթերթում անգամ կարող են հրապարակվել տարբեր լուծումներ ենթադրող քաղաքական գործիչների, ոչ դաշնակցական գործիչների հոդվածներ»։

Այս առիթով Ալեն Սիմոնյանը ծիծաղով հարցրեց․ «Մի հատ փոքր տեսանյութ սարքենք, տանք, կդնե՞ք ձեր մոտ»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031