Լրահոս
Օրվա լրահոսը

Համապատասխան փաստերը փոխանցվել են փաստաբանական խմբին․ «Մեր ձևով»-ի խոսնակը՝ ձայնագրության մասին

Հոկտեմբեր 23,2025 15:22

24news.am-ի հարցին է պատասխանել «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ 2 ԶԼՄ-ներում տարածված ձայնագրության իսկությունը հերքելու խնդրի վերաբերյալ։

-Տիկի՛ն Ղահրամանյան, երկու օր առաջ գրառում էիք արել «Մեր ձևով» ժողովրդական շարժման անունից՝ 24 ժամ տալով երկու ԶԼՄ-ի՝ հերքել տարածված ձայնագրության իսկությունը, հակառակ պարագայում՝ զգուշացրել էիք, որ հարցը իրավական ճանապարհով է լուծվելու: Արդյո՞ք եղել է հերքում: Եթե ոչ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու: Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը:

– Արդեն տևական ժամանակ է՝ լրացել է իշխանությունների խոսափող հանդիսացող ԶԼՄ-ներին իրենց կողմից հրապարակված և շարժմանը զրպարտող տեղեկությունների հերքման համար սահմանված ժամկետը, սակայն վերոնշյալ պարբերականների կողմից որևէ հերքում այդպես էլ չի հրապարակվել։

Տեղեկացնում ենք, որ սահմանված ժամկետը լրանալուն պես համապատասխան փաստերը փոխանցվել են մեր փաստաբանական խմբին, որոնք ներկայում քայլեր են ձեռնարկում մեր խախտված իրավունքների պաշտպանությունն օրենքով սահմանված կարգով իրականացնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031