Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Եկեղեցու հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերն ու դատավարության ընթացքը բազմաթիվ տագնապներ և հարցեր են հարուցում. Ռումանիայի հայոց թեմ

Հոկտեմբեր 23,2025 16:58

Վրդովված սրտով ենք հետևում Հայրենի մեր երկրում իրադարձությունների անցանկալի, ամոթալի, բայց նաև կանխատեսելի զարգացումներին: Մեր Սուրբ Եկեղեցու դեմ նախաձեռնված արշավը գրավում է նորանոր ամոթալի բարձունքներ՝ խախտելով օրինականության պահանջները, անցնելով նաև ազգային մեր կյանքում գործող չգրված օրենքների և բարոյականության բոլոր սահմանները:

Մեզ համար խորապես մտահոգիչ է ականատեսը լինել ժողովրդավարական բարեփոխումների հայտ ներկայացրած ՀՀ իշխանությունների կողմից՝ տարվույս հոկտեմբեր 15-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի և թեմի քահանաների նկատմամբ անհամաչափ, անպատշաճ և թատերականացված ուժի կիրառմանը: Հայոց Եկեղեցու հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերն ու դատավարության ընթացքը բազմաթիվ տագնապներ և հարցեր են հարուցում թե՛ իրենց աննախադեպությամբ և թե՛ դրանց ընթացքի արդարության և թափանցիկության առումով:

Այս դժվարին օրերին մենք միասնաբար կանգնած ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին, մեր հոգևոր եղբայրների և մեր հավատացելոց կողքին, զորացնելու մեր Եկեղեցու առաքելությունը, հեռու վանելու մեզանից ամեն պառակտում և ամրապնդելու սերն ու միաբանությունը՝ ի շահ մեր ազգի և պետականության:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ առաջնորդվելու արդարության, թափանցիկության և օրինականության սկզբունքներով և հանձնառությամբ՝ հանդեպ հավատքի ու հայրենասիրության այն անխախտ արժեքները, որոնք դարեր շարունակ ամրացրել ու պահպանել են մեր Ժողովրդին:

Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը և մեր աղոթքն ու եղբայրական զորակցությունը հայտնում Արագածոտնի բարեջան առաջնորդ Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանին և թեմի քահանայից դասին, ինչպես նաև ամիսներ շարունակ կալանքի մեջ գտնվող Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին, Գերշ․ Տ․ Բագրատ արք․ Գալստանյանին և բոլոր քաղբանտարկյալներին՝ վերստին հորդորելով. «Հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք» (Հռոմ 12:12):

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031