ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Հայաստանը իմ հայրենիքն է։ Այնտեղ եմ ծնվել, մեծացել, կրթվել և այնտեղ է իմ տունը։ Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում այն փաստը, որ այդ աշխարհագրությունը մեզ է պատկանում։ Ես հիշողություններ ունեմ Հայաստանի Ամասիայի շրջանի յուրաքանչյուր հատվածում։
Ուզում եմ ֆիզիկապես կրկին դիպչել այդ հիշողություններին։ Ուզում եմ կրկին տեսնել մեր նախնիներից ժառանգած նյութական մշակույթի մեծ ներկայացուցիչներին։ Ահա թե ինչու ես շատ կցանկանայի գնալ Հայաստան։ Բայց երբ խոսքը վերաբերում է մեզ պատկանող պատմական աշխարհագրության մեջ ապրող այլ ժողովուրդների ներկայացուցիչների հետ հարաբերություններին, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, մենք կարող ենք հաստատել ամեն տեսակի տնտեսական և առևտրային հարաբերություններ, բայց երբեք չպետք է մոռանանք հայերի կողմից ադրբեջանական ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների մասին», – սա երեկ ասել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն։
Վերջինս մոտ մեկ ամիս առաջ ասել էր․ «Յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է մտածի, որ յուրաքանչյուր հայ պոտենցիալ ահաբեկիչ է և զգոն լինի»։
Կարդացեք նաև
Հետևությունը թողնում եմ ընթերցողին 🙂