Ինչպես հայտնի է, դատավոր Ժորա Չիչոյանը Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրել գրավը և որպես խափանման միջոց կիրառել կալանք:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչ գործով են ազատազրկում Դավիթ Համբարձումյանին։
Ըստ aysor.am-ի փաստաբանը նշել է. «Քրեական գործը 2018 թվականին հարուցված գործն է՝ կապված այդ տարվա ապրիլին Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այդ գործով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 250-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ «զինված խուլիգանություն»։ Նա կալանավորվել էր, ապա 2018 թվականի աշնանը կիրառվել էր գրավ։ Գործը 6 տարի՝ 2019-ից սկսած, դատարաններում էր և այսօր ունեցավ իր այսպես ասած՝ ավարտը»,- ասաց Աթանեսյանը։
Փաստաբանը շեշտեց՝ այս ամբողջ ընթացքում նշված գործով դատարանում քննված ոչ մի վկա մեղադրական ցուցմունք չի տվել Համբարձումյանի դեմ․
Կարդացեք նաև
«Բայց դա չխանգարեց դատավորին՝ կայացնել մեղադրական վերդիկտ»։
Աթանեսյանը նշեց նաև՝ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այս դեպքով կիրառելի էր համաներումը, սակայն դատավորը վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանքը։