«Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվեց, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան», հայտնում է փաստաբան Գարիկ Գալիկյանը:
Հիշեցնենք՝ Կոչուբաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: