Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

Հոկտեմբեր 23,2025 21:55

Հարգելի՛ շենգավիթցիներ,

Ուրախությամբ հայտնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։

Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է աշխատել Շենգավիթի զարգացման և վերջինիս բնակչության հասարակական կյանքի որակի ու կենցաղի բարեկարգմանն ուղղված ներկա և ապագա ծրագրերի շուրջ։

Շենգավիթ վարչական շրջանում մինչ օրս իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ։ Կատարվածը պահպանելու և զարգացնելու համար պարտավոր ենք միասնական աշխատանքով շարունակել զորացնել Շենգավիթը։

Սիրելի’ ժողովուրդ, ձեզ հետ միասին մենք կխթանենք զարգացման նոր վեկտորներ։ Տնտեսական հնարավորությունները, սոցիալական ենթակառուցվածքները, ծառայությունների մատուցման որակը, այս բոլորը միավորելով՝ նպատակ ունենք, որ Շենգավիթը երևանցիների համար լինի սիրով ապրելու վայր, որտեղ իր պատմությունն ու գեղեցկությունը պահպանելու և նորով լրացնելու բազում հնարավորություններ կլինեն։

Ես հանձնառու եմ բաց շփման և հասարակական երկխոսության համար։ Յուրաքանչյուր բնակիչ պետք է զգա, որ իր ձայնը կարևոր է, որ նրա գաղափարները գնահատվում են։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հետ համատեղ կառուցողական մոտեցմամբ կիրականացնենք մարդակենտրոն աշխատանքներ, որտեղ յուրաքանչյուրիս նվիրվածությունը գրավականն է լավագույն արդյունքների։

Լիահույս եմ՝ արդարացնելու ձեր բարինպատակ սպասումները։

Հարգանքով՝

 

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար՝ Տիգրան Գաբրիելյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031