Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.
«Էս ադրբեջանական «էկո» ակտիվիստի պահով։ Էկեք շատ պարզ բան հասկանանք։ Էսօր Ադրբեջանում չի մնացել անկախ մտածող մարդ, ով ասպարեզում է ու կարող է ինչ-որ ֆորմատով հայ-ադրբեջանական հանդիպումների մասնակցել։ Կամ երկրից փախել են, կամ սպանվել են, կամ բանտում են, կամ մարգինալիզացվել, տրվել են ալկոհոլի։ Եթե մեկի հետ շփում լի ելու է, անպայման քիչ, թե շատ հակահայ գործողությունների մեջ մխտրվել ա։
Նենց որ զարմանալի կլիներ, որ մաքրամաքուր մեկը գար Երեւան։ Կամ շփում եք, գիտակցելով, որ տենց մեկն ա, կամ չեք շփվում։ Օրինակ, ինձ մի երկու տարի առաջ առաջարկվել էր փակ, գաղտնի հանդիպման մասնակցել (միջնորդ միջազգային կազմակերպության միջնորդությամբ), արտերկրում։ Բայց որ իմացա, որ ցանկում ոչ միայն վտարանդի ադրբեջանցին են, այլ կոնկրետ մի հակահայ նախկին լրագրող, ներկա «պատմաբան» է լինելու, պայման դրեցի, որ կամ ինքը չի գա, կամ ես։ Վերջը ես չգնացի։ Մյուս կողմից, հասկանում եմ, որ ինչ-որ մարդիկ պարտադրված են լինելու շփվել։ Պարզապես, զարմանալ պետք չէ»։



















































Հա,
Եթե չկա, թող ոչ ոչ մեկը չգա: Մեզ կոտորել են դարեր ու կկոտորեն առիթը լինի/չլինի:
Էլ, ինչու ենք իջեցբնում նշաձողը, որ ‘կուլտւրակա՞ն’ կոտորեն:
Արմեն Գրիգորյանը (կամ իր պես մեկը) persona non grata է հայտարարում ֆրանսահային, … որը ընդամենը քննադատում է նիկոլին:
Մինչդեռ, այս persona grata էակները մաս են կազմել արցախահայերի բլոկադային, ՀԱՅԵՐԻ, բռնագախթի բնորրանից: ՕՐՐԱՆԻՑ: Նրանք հպարտությամբ կրում են ‘էկո’ նախածանցը… Խա, խա, խա
Սա կրկես է, ու սիրելի, հարգելի Սամվել, խնդրում եմ, մնա այս խայտառակությունից հեռու: Աղաչում եմ: Մի քանի նորմալ մարդ է մնացել Հայաստանում` դու դրանցից ես: Մեր հույսն եք, պահպանվեք: