Լրահոս
ԲԴԽ նոր որոշումը
Օրվա լրահոսը

Որո՞նք են մատակարարման պայմանագրի իրավական ռիսկերը

Հոկտեմբեր 24,2025 13:30

Մատակարարման պայմանագիրը առանցքային կարեւորություն ունի բիզնեսում, քանի որ այն հանդիսանում է ընկերության գործունեության հիմնական իրավական եւ տնտեսական հենասյուներից մեկը։

Մատակարարման պայմանագրի իրավական ռիսկերն այն հնարավոր իրավական անբարենպաստ հետեւանքներն են, որոնք կարող են առաջանալ մատակարարի եւ գնորդի մոտ պայմանագիր կնքելու, կատարելու կամ լուծելու ընթացքում:

Իր կարեւորության հետ մեկտեղ մատակարարման պայմանագիր կնքելիս հաճախ հանդիպում են իրավական ռիսկերի, որոնց հիմնական մասն էլ կներկայացնեմ ստորեւ.

  1. Պայմանագրի առարկայի սխալ ձեւակերպում,
  2. Մատակարարման ժամկետների եւ պայմանների չկարգավորվածություն,
  3. Ապրանքի ընդունման վերաբերյալ դրույթների բացակայություն,
  4. Ապրանքի անպատշաճ որակ կամ թերի խմբաքանակ,
  5. Կողմերի անվճարունակություն,
  6. Անհաղթահարելի ուժի՝ ֆորս մաժորի մասին դրույթի բացակայություն,
  7. Պայմանագրի պայմանների կրկնակի, այսինքն՝ ոչ միանշանակ մեկնաբանման ռիսկ,
  8. Պայմանագրի խախտման համար պատասխանատվության միջոցների բացակայություն,
  9. Պայմանագրի լուծման դրույթների բացակայություն,
  10. Ընդդատյա եւ կիրառելի իրավունքի նորմերի բացակայություն,
  11. Երաշխիքային պարտավորությունների բացակայություն:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:

«Առավոտ» օրաթերթ
23.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031