Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը մեկնարկել է «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը

Հոկտեմբեր 24,2025 10:04

Ֆասթ բանկը մեկնարկել է «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը, որի միջոցով միկրո, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են տեղափոխել իրենց ընթացիկ վարկերը Ֆասթ բանկ՝ մինչև 2% ավելի ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով։ Ծրագրի շրջանակում ձեռնարկատերերը հնարավորություն ունեն ձեռք բերելու նաև հավելյալ միջոցներ՝ վարկի գումարի մինչև 40%-ի չափով։

«Restart» բիզնես վարկերի և վարկային գծերի վերաֆինանսավորումը հնարավոր է իրականացնել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։ Դրամով տրամադրվող վարկերի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքն սկսվում է 11.50%-ից, փաստացի տոկոսադրույքը՝ 11.91%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում տոկոսադրույքն սկսվում է 8․50%-ից, փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.15%-ից։

Ընդ որում, անկախ նախորդ վարկի պայմանագրի ժամկետից, Ֆասթ բանկում վարկերը տրամադրվում են 37-120 ամսով։

«Restart» բիզնես վարկերի և վարկային գծերի վերաֆինանսավորումը հասանելի է 15 մլն-ից մինչև 400 մլն դրամի, կամ 40 հազարից մինչև 1 միլիոն դոլարի սահմաններում։ Հավելենք նաև, որ Ֆասթ բանկը հոգում է գրավադրման հետ կապված ծախսերը։

«Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031