«Երեք օր շարունակ շտապ օգնության պես այցելում ենք Գյումրիում տասնյակ ձերբակալվածների, բերման ենթարկվածների։ Ցուցակներ եմ կազմում, որպեսզի հարազատներին զանգենք ասենք՝ իր հարազատն ուր է, որովհետեւ մարդիկ 2-3 օր լուր չունեն իրենց հարազատներից»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրերում մարդկանց հանդիպում են բանվորական հագուստով, հանդիպում են կոմունալ տնտեսության բեռնատարների վարորդների, մարդկանց, ովքեր առողջական խնդիր ունեն, ոչ մի կապ չունեն քաղաքականության հետ։ «Վերանում եմ Վարդան Ղուկասյանից, նույնիսկ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռներից, ես խոսում եմ պարզ էն մարդկանց մասին, որոնք բերման են ենթարկվել։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ, չեմ ուզում, որ որեւէ մեկդ վաղը ձերբակալվի։ Գիտե՞ք ինչ մեխանիզմ է քննչականը սովորել՝ մարդուն 3 օր պահել են, ժամը լրացել է, քննչականից թողել են դուրս, մարդը դուրս է եկել, բռնել տարել են, մեղադրանք են առաջադրել։ Վաղը ամեն մեկիդ դռանը չոքելու է, տիկին Էմմա Պալյան, Գյումրիում քայլելու եք։ Առավոտվանից չեմ կարողանում ճշտել 3 կանանց տվյալներ, թե որ մեկուսարաններում են, տասնյակներով են բերման ենթարկվածները»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Քննիչների սահմանափակումների հետ կապված առաջարկ արեք, կքննարկենք, ես կարծում եմ, որ այդտեղ որեւիցե բան միանշանակ չէ։ Եվ իմ անձնական կարծիքով՝ այո, այդտեղ քննարկելու բան կա, բերեք քննարկենք»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































