Լրահոս
ԲԴԽ նոր որոշումը
Օրվա լրահոսը

Մայր Աթոռի եւ Ամենայն Հայոց հայրապետի կողքին լինելը հայրենասեր, ճշմարիտ և ուղղադավան քրիստոնյա լինելու ամրագրումն է, որ բոլոր էությամբ հայերի սրբազան պարտականությունն է

Հոկտեմբեր 24,2025 14:26

Կրոնա-քաղաքական աղանդ հանդիսացող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ոտնձգությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ շարունակվում են։

Այս համատեքստում բազմաթիվ հայտարարություններ և մեկնաբանություններ են արվում տարբեր հասարակական-քաղաքական գործիչների կողմից։ Ուշագրավ է տարածված այն տեսակետը, համաձայն որի` «Եթե Վեհափառ Հայրապետը մի կես բերան ասի, ապա մենք պատրաստ ենք կանգնել Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու կողքին»։

Ի՞նչ է նշանակում «Հենց Վեհափառ Հայրապետը  կես բառ ասի ցանկացած եկեղեցում, Հայաստանի ցանկացած կետում, մենք պատրաստ ենք այնտեղ կանգնել»։ Քրիստոսաէջ Մայր Տաճարից արդեն ոչ թե կես, այլ լիարժեք հայտարարություններ է տարածվել, դիրքորոշում արտահայտվել, հորդորներ ու կոչեր ուղղվել։ Դրանք չե՞ն ընթերցել կամ չե՞ն ունկնդրել մեր «տիտղոսակիր ընդդիմության» ներկայացուցիչները, թե՞ ընթերցել և ունկնդրել են, բայց չեն հասկացել։ Ի՞նչ կես բառի մասին է խոսքը և ի՞նչ կոչի են սպասում։ Սպասում են, որ Վեհափառ Հայրապետը պետք է ասի` վերցրեք ձեր որսորդական հրացաններն ու բահերը այգիներից ու եկեք Մայր Աթոռը պաշտպանելու Օսմանյան Թուրքիայից կամ Սասանյան Պարսկաստանի՞ց։ Թե՞ պետք է խնդրի, որ պաշտպանեք ձեր սրբությունները։

Չե՞ք տեսնում` ի՞նչ է կատարվում։ Մի՞թե մեր ծնողները պետք է մեզ հորդորեն, խնդրեն կամ կոչ անեն, որ մենք իրենց պաշտպանենք։ Մի խոսքով, սիրելի իրական ազգային ընդդիմադիր ուժեր, նման բան մի՛ սպասեք։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի՛ տրվելու սադրանքներին ու չի՛ խաղալու չարի խաղը։

Մայր Աթոռը Աստվածահիմն կառույց է և գտնվում է Ամենակարող Աստծու նախախանմության ներքո։ Ոչ մի հոգևորական չի վախենում այն ուժից, որը կարող է վնասել մարմինը, հոգևորականները երկյուղն ունեն այն ուժից, որը կարող է կորստյան մատնել հոգին և հենց այդ երկյուղն էլ թույլ չի տալիս կորցնելու ողջախոհությունն ու հույսը։

Իսկ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ու Ամենայն Հայոց հայրապետի կողքին մեր լինելը Հայոց Պետականության մեր անսակարկ պաշտպանը լինելու, անձնուրաց հայրենասեր, ճշմարիտ և ուղղադավան քրիստոնյա լինելու ամրագրումն է, որ բոլոր էությամբ հայերի սրբազան պարտականությունն է։

Գենադի Մնացականյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031