Լրահոս
ԲԴԽ նոր որոշումը
Օրվա լրահոսը

«Ո՞նց է լինում, որ ժողովրդավարական երկրում բոլորին գաղտնալսում են, խի՞ եք կտրում-կպցնում էդ ձայնագրություններն իրար»․ Էլինար Վարդանյան

Հոկտեմբեր 24,2025 11:41

«Եթե ես երեկ ելույթ ունենայի, ապա կասեի, որ ՀՀ-ում կա 20-ից ավելի քաղբանտարկյալ։ Այսօր ցավով պետք է ասեմ, որ ՀՀ-ում կա 40-ից ավելի քաղբանատարկյալ։ Երեկ քաղբանտարկյալների շարքերը լրացրեցին բազմաթիվ գյումերցիներ, ովքեր դուրս էին եկել իրենց անհամաձայնությունը հայտնելու այս իշխանության կապրիզներին, բայց հայտնվեցին բանտում, ինչպես դա սովորաբար լինում է»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատամավոր Էլինար Վարդանյանը։

Նա ընթերցեց ԵԽԽՎ բանաձեւը եւ հարցարդում արեց․ «Բա հիմա էդ քաղաքացիները, եթե քաղբանտարկյալ չեն, ի՞նչ են»։

Էլինար Վարդանյանն ասաց, որ արդեն կալանավորում են իրավապաշտպաններին ու փաստաբաններին։ «Մենք մինչեւ հիմա գիտեինք, որ իրավապաշտպաններին կալանավորում են բռնապետական երկրներում, ինչպիսին Ադրբեջանն է։ Դրա մասին ՄԻԵԴ բազմաթիվ որոշումներ կան։ Հիմա մե՞նք էլ ենք արդեն իրավապաշտպաններին կալանավորում»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Վարդանյանը դիմեց ՔՊ-ականներին․ «Այնպես արեք, որ վաղը մի փաստաբան լինի, որ ձեր շահերը պաշտպանի»։

«Ո՞նց է լինում, որ ժողովրդավարական երկրում բոլորին գաղտնալսում են։ Եթե գաղտնալսում եք, ջհանդամ, գաղտնալսեք, խի՞ եք կտրում-կպցնում էդ ձայնագրություններն իրար։ Հանրության վստահությունն իրավապահ համակարգի հանդեպ ո՞նց է լինելու։ Մենք տեսանք, թե այդ ձայնագրություններն այս ամբիոնից ոնց էին ներկայացվում, հետո պարզվեց՝ լրիվ կոնտեքստից կտրված եւ իրար կցված ձայնագրություններ են»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031