«Ասում եք՝ ով քաղաքական գնահատական է տալիս, պոլին են պառկեցնում։ Բա դուք խի՞ պոլին պառկած չեք»,- ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։
«Ասում եք՝ վարչապետը, մոտենալով ԱՄՆ նախագահին, ասել է՝ բարեւ ձեզ, ներկայացել է, ասել է՝ հիշո՞ւմ եք, ես այսինչ մարդն եմ։ Եվ դրա մեջ ինչ-որ բան եք տեսնում, որով փորձում եք նվազեցնել հարգանքի մասը։ Ուզում եմ հասկանալ՝ մի մարդու, որին մեկ անգամ ես տեսել, որն աշխարհի ամենամեծ պետություններից մեկի ղեկավարն է, պիտի մոտենաս ասես՝ պրիվետ Ռո՞բ, պրիվետ Սե՞րժ։ Ուզում եմ հասկանալ՝ այդ ի՞նչ խոսելու բան է, թե ձեր չափանիշն այն է, որ Նալբանդյանի թշիկներից քաշքշում էին։ Այդ ի՞նչ ձեւեր է, այդ ի՞նչ խոսելու բան է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ելույթին՝ քաղբանտարկյալների մասին։ «Տիկին Էլինարը ԱԺ եկել է մի մարդու ցուցակով, որի իշխանավարման ժամանակահատվածում միջազգային կառույցները թմբկահարում էին քաղբանտարկյալների առկայության մասին ՀՀ-ում, որի իշխանության ժամանակահատվածում Երեւանի կենտրոնում մարդիկ էին գնդակահարվել, ընտրություններ էին կեղծվել եւ այլն։ Ամեն ինչ պիտի չափ ու սահման ունենա, չէ՞։ Չի կարելի ընենց բաներից խոսել, որ դու դրանց մեջ ես»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Նա հավելեց․ «Դուք մի մտածեք, մենք ընդդիմություն ենք եղել, տապալել ենք ձեզ բոլորիդ ձեր պետական ռեսուրսներով, հեռուստաալիքներով, ԱԱԾ-ներով, ոստիկանության զորքերով, մարդկանց վրա կրակելով, բանտեր նետելով։ Եվ հաջորդ ընտրություններից հետո ձեր քանակը գնալով փոքրանալու է, վերացող տեսակ եք»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































