Լրահոս
ԲԴԽ նոր որոշումը
Օրվա լրահոսը

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել

Հոկտեմբեր 24,2025 12:43

Վրաստանի դատախազությունը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի անօրինական եկամուտների օրինականացման համար, հայտնում է Ինտերֆաքսը:

Ճեպազրույցի ժամանակ Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն հայտարարել է, որ դատախազությունը դատարանից պահանջել է որպես խափանման միջոց սահմանել մեկ միլիոն լարիի գրավ:

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին խուզարկություններ են իրականացվել Ղարիբաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի և նրանց մտերիմ 8 այլ անձանց տներում։

Ձերբակալվել էր Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի ազգականը՝ Անդրիա Լիլուաշվիլիին:

Ընդհանուր առմամբ, առգրավվել է ավելի քան 11 միլիոն դոլար և այլ արժեքավոր իրեր։

Հիշեցնենք՝ Ղարիբաշվիլին պաշտոնից հրաժարվելու և քաղաքականությունից հեռանալու որոշման մասին   ժամանակ հայտարարել էր ապրիլին: Նա «Վրացական երազանք» կուսակցության նախագահ է ընտրվել 2024 թվականի փետրվարի 1-ին, կուսակցության գործունեությանը մասնակցելով 2012 թվականից՝ դրա հիմնադրումից ի վեր։

2012-2013 թվականներին Ղարիբաշվիլի զբաղեցրել է Վրաստանի ներքին գործերի նախարարի, և երկու անգամ (2013 և 2021 թվականներին)՝ վարչապետի պաշտոնը։

2019-2022 թվականներին էլ Վրաստանի պաշտպանության նախարարն էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031