Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանը սխալվում է. առաջին անգամ չէ, որ Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում գտնվում է առաջին 60-ում. CivilNet

Հոկտեմբեր 24,2025 16:58

CivilNet. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության հոկտեմբերի 23-ի նիստին հայտարարել է, թե Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում առաջին անգամ զբաղեցրել է 60-ից ցածր հորիզոնական։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել և պարզել է, որ հակառակ Գևորգ Պապոյանի պնդմանը՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը այս ինդեքսում գտնվում է առաջին 60-ում։

Այսպես, Հայաստանը 2025-ին Գլոբալ ինովացիոն ինդեքսում զբաղեցնում է 59-րդ հորիզոնականը՝ 139 երկրների շարքում։

Ինդեքսի տարբեր տարիների զեկուցները ցույց են տալիս, որ Հայաստանը 2007-ից ի վեր մի քանի անգամ գտնվել է առաջին 60 հորիզոնականներում։ Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2013թ.-ին, երբ Հայաստանը զբաղեցրել է 59-րդ տեղը 142 երկրների շարքում։ Դիրքերը երեք տարի զիջելուց հետո 2016թ. Հայաստանը եղել է 60-րդ հորիզոնականում 128 երկրների մեջ։ 2017թ․ բարելավել է մեկ կետով՝ կրկին զբաղեցնելով 59-րդ տեղը 127 երկրների մեջ։ Այնուհետև, 2018-ից մինչև 2024 թվականները, Հայաստանի ցուցանիշը որոշ անկում է գրանցել՝ դուրս մնալով առաջին 60 հորիզոնականներից։

Այպիսով, Գևորգ Պապոյանի պնդումը, թե Հայաստանն առաջին անգամ է հայտնվել Գլոբալ ինովացիոն ինդեքսի առաջին 60-ում, չի համապատասխանում հրապարակված պաշտոնական տվյալներին։

Մարիա Խաչատրյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031