Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք են առաջադրում․ ահազանգում է Զարուհի Փոստանջյանը

Հոկտեմբեր 24,2025 16:50

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը, որն այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մասնակցում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դատավարությանը, դատարանի բակից ուղիղ եթերով հայտնեց, որ պատրաստվում են նոր մեղադրանք առաջադրել Գյումու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Այս մասին իրեն հեռախոսազանգով տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Գագիկ Առաքելյանը։

«Հայտնի չէ, թե ինչ են ցանկանում նորից կարել, կարկատել, բայց քննչական կոմիտեի քննիչներին զգուշացնում եմ, որ եթե դուք մուտք գործեք «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ու իմ վստահորդի հետ ցանկացած գործողություն կատարեք առանց իմ մասնակցության և առանց պարոն Ղուկասյանի պաշտպանների մասնակցության, դա մենք դիտելու ենք որպես բռնաճնշում պարոն Ղուկասյանի նկատմամբ, քանի որ դուք տեղեկացված եք, որ ես ու նաև մյուս փաստաբանը, գտնվում ենք Գյումրիում և պետք է մասնակցենք դատական նիստի, հետևաբար մեր բացակայությունը հարգելի է։

Ցանկացած գործողություն, որ դուք նախատեսում եք կատարել, մենք դա դիտարկելու ենք որպես բռնաճնշում և պաշտպանական իրավունքի խախտում։  Ես ձեզ զգուշացնում եմ զերծ մնալ ապօրինություններ կատարելուց»,- ասաց փաստաբանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031