Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրամփի ուղու» հարցում սպասում ենք գործարկման մանրամասների… Թեման կարևոր է, այն չի կարող չարծարծվել մեր երկխոսության շրջանակում. Կոպիրկին

Հոկտեմբեր 24,2025 21:21

ՌԴ դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը Նախիջևանի և «մայրցամաքային» Ադրբեջանի միջև ճանապարհի շահագործման մեխանիզմների վերաբերյալ ավելի կոնկրետ տեղեկատվության է սպասում: «Թրամփի ուղու» հարցը բարձրացվում է Ռուսաստան-Հայաստան բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։

Ռուսաստանը աջակցում է ցանկացած քայլի, որը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, կայունացման և բարգավաճման, ասել է Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայի եթերում։

«Միևնույն ժամանակ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համաձայնեցված տրանսպորտային նախագիծը քննարկվում է բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Ամեն դեպքում, այդ թեման չի կարող չբարձրացվել։ Ես այստեղ կհիշեցնեմ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ այդ հարցը քննարկվում է միայն ԱՄՆ-ի հետ։ Բայց թեման կարևոր է, և այն, իհարկե, չի կարող չարծարծվել մեր երկխոսության շրջանակում», – ասաց դիվանագետը։

Նա նաև հիշեցրեց Մոսկվայի հիմնարար դիրքորոշումը, որը հնչեցվել է քաղաքական տարբեր մակարդակներում`ՌԴ–ն աջակցում է դեպի իրական խաղաղություն, իրավիճակի կայունացում, տարածաշրջանի բարգավաճում տանող ցանկացած քայլ։

«Ինչ վերաբերում է կոնկրետ այսպես կոչված «Թրամփի ուղուն», մենք սպասում ենք գործարկման մանրամասների, մեխանիզմների մասին ավելի կոնկրետ տեղեկատվության», – ընդգծեց Կոպիրկինը։

ՌԴ–ՀՀ հարաբերություններն ավելի հասուն են դարձել, բայց տանգոյի համար 2 հոգի է պետք, ասել է դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մեզ շրջապատող աշխարհը փոխվում է։ Հարաբերությունները նոր հատկանիշներ են ձեռք բերում։ Չեմ վախենա ասել` դրանք ավելի հասուն են դառնում։ Դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվում են, որ չկան տարաձայնություններ։ Հասունությունը վերաբերում է երկրների կենսական, տնտեսական, սոցիալական շահերին։ Դրա համար էլ քննարկումներ են ընթանում։ Դա նորմալ է: Կարևոր է, որ շարժում կա երկու կողմից էլ:

Հայ-ռուսական երկխոսության կարևոր հարթակ է Եվրասիական տնտեսական միությունը, որը Երևանին իրական տնտեսական օգուտներ է բերում՝ ի տարբերություն ԵՄ-ին անդամակցելու մշուշոտ հեռանկարների։ ՀՀ իշխանությունները դեռևս հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ–ի նկատմամբ, և Մոսկվան գնահատում է այս դիրքորոշումը ու միշտ պատրաստ է սերտ համագործակցության և աջակցության», նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031