Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի նախկին քաղաքապետն ու ընդդիմադիր «TELE1-ի» լրագրողը մեղադրվում են լրտեսության մեջ

Հոկտեմբեր 24,2025 22:44

Թուրքիայում օրեցօր թեժացող քաղաքական իրավիճակի ֆոնին նոր սկանդալ է հասունանում. Ստամբուլի նախկին քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Էքրեմ Իմամօղլուն և ընդդիմադիր տեսակետներ ներկայացնող «TELE1» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղը մեղադրվում են «լրտեսության» մեջ։

Հոկտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի (TEM) բաժնի աշխատակիցները ներխուժել են «TELE1-ի» շենք և խուզարկել այն՝ այդ թվում Յանարդաղի աշխատասենյակը։ Ապա լրագրողը ձերբակալվել է իր տանը՝ «լրտեսության» մեղադրանքով։

«Առավոտյան կողմնացույց» հաղորդման վարող Գյոքհան Քայըշը դեպքի մասին հայտնել է ուղիղ եթերում՝ նշելով, որ գործողությունը կատարվել է Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ, որի փաստաթղթում նշված է եղել «Օպերացիա 1» ձևակերպումը, ինչը կարող է վկայել հետագա նոր գործողությունների մասին։

Միաժամանակ, դատախազությունը հայտարարել է, որ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ ևս սկսվել է «օտար երկրների օգտին լրտեսություն իրականացնելու» գործ, և նա շուտով կներկայանա հարցաքննության։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գործը կապվում է ավելի վաղ ձերբակալված Հյուսեյին Գյունի հետ, որի թվային տվյալներում հայտնաբերվել են ռազմական բնույթի գաղտնի լուսանկարներ և օտար հետախուզական ծառայությունների հետ կապերի վկայություններ։ Քննիչների պնդմամբ՝ Իմամօղլուի թիմը հավաքագրել և փոխանցել է ընտրական տվյալներ հօգուտ օտար երկրների։

Հավելենք, որ այս պահին Էքրեմ Իմամօղլուն շարունակում է մնալ կալանքի տակ՝ 2025-ի մարտից ի վեր, իսկ «TELE1»-ում ընթացող խուզարկությունները դեռևս շարունակվում են։

 

Աղբյուր՝ Ermenihaber.am/Diken, Rudaw

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031