Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի գլխավոր հակառակորդ Իմամօղլուի համար պահանջվում է ավելի քան 2300 տարվա ազատազրկում

Նոյեմբեր 11,2025 20:30 Share

Ստամբուլի գլխավոր դատախազությունն ավարտել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և քաղաքապետարանի ղեկավար կազմի նկատմամբ իրականացվող կոռուպցիոն քննության շրջանակում պատրաստված մեղադրական եզրակացությունը։

3900 էջից կազմված մեղադրական եզրակացությունում որպես «կասկածյալ» նշվել է 402 անձ, որոնցից 105-ը այս պահին կալանավորված են։

Նշվում է, որ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ ներկայացվել է 142 գործով մեղադրանք, և նրա համար պահանջվել է 828-ից մինչև 2352 տարվա ազատազրկում։

Մեղադրական եզրակացության մեջ, որտեղ Իմամօղլուին բնորոշում են որպես «շահադիտական նպատակներով ստեղծված հանցավոր խմբավորման» ղեկավար, ներառված են հետևյալ մեղադրանքները․ «հանցավոր կազմակերպության հիմնել և ղեկավարել», «հանցավոր կազմակերպությանը անդամ լինել», «կազմակերպության հիերարխիկ կառուցվածքին չպատկանելով՝ գիտակցաբար և կամովին օժանդակել», «կաշառք ստանալ և տալ», «լիազորությունների չարաշահում», «մրցույթի արդյունքներին միջամտություն», «հանրային կառույցների և հաստատությունների հաշվին խարդախություն», «հարկային օրենսգրքի խախտում», «հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի լվացում», «անհատական տվյալների ապօրինի հավաքագրում, ձեռք բերում և տարածում» և «միջավայրի դիտավորյալ աղտոտում»։

Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ մեկ հակառակորդն է, շարունակում է ձերբակալված մնալ այս տարվա մարտի 19-ից սկսած։ Ավելի վաղը Ստամբուլի համալսարանը չեղյալ էր համարել Իմամօղլուի դիպլոմը երկրի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո, ինչը խոչընդոտում է նրա առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում:

Աղբյուր՝ Ermenihaber.am/Medyascope

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930