Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ընթացիկ տարվա վերջին տվյալներով՝ բանակում ծառայության հետ կապված մահվան 5 դեպք է գրանցվել:
«Զինծառայողներից երկուսը մահացել են հիվանդությունից, մեկը հոսանքահարվել է, մեկը մահացել է կայծակի հարվածից, մեկն էլ ինքնասպանություն է գործել»,- հայտնել է Պապիկյանը` հավելելով, որ 2025 թվականին սպանության դեպք չենք արձանագրել։


















































