Կարգալույծ արված քահանա Տեր Արամը (Ստեփան Ասատրյան) Հովհաննավանք եկեղեցու տարածքում լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում և սխալ չեմ համարում։ Դուք կարծում եք, որ Կադիրովը բռնապե՞տ է, այդ նույն բանը Չեչնիայում կարո՞ղ եք հայտարարել»:
«ՉԻ». Հազվագյուտ նմուշ է: Չէ, էլի, մարդը, թեկուզ նախկին հոգևորականը, երազում է Հայաստանում Կադիրովի պես բռնապետ ունենալ: Մենք էլ ասում ենք՝ էս ինչի՞ է Փաշինյանն այսպես ատամներով պահում սրան:
Բռնապետություն հաստատելու համար պետք են, հաստատ պետք են այսպիսի կադրերը: Պիտի այնպիսի բարքեր հաստատվեն, որ ոչ ոք չհամարձակվի Հայաստանում հայտարարել, թե Փաշինյանը բռնապետ է: Թե չէ հետը այնպես կվարվեն, ինչպես Չեչնիայում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»


















































