Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու պառակտման վտանգն ակնհայտ է

Հոկտեմբեր 25,2025 10:00

Նախորդ անգամ Հայ առաքելական եկեղեցին պառակտվել է 1956 թվականին: Դավանաբանական հակասություններ Էջմիածնի եւ Անթիլիասի միջեւ, ինչպես հայտնի է, չեն եղել եւ չկան: Խնդիրը զուտ քաղաքական էր՝ «սառը պատերազմ», Սփյուռքի մեր ավանդական կուսակցությունների տարբեր դիրքորոշումները: Դրանից հետո, եւ հատկապես 1988 թվականի ազգային զարթոնքի պայմաններում մերձեցման որոշակի հաջողված քայլեր արվել են՝ հատկապես Վազգեն Ա Վեհափառ եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ (որը հետագայում դարձավ Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոս) երջանկահիշատակ գործիչների ջանքերով:

Արդյո՞ք բոլոր հակասությունները հարթվել են: Հոգեւորականներն ու մասնագետները պնդում են, որ՝ ոչ, կան խնդիրներ, որոնք մնում են: Պառակտումը տեղի է ունեցել 70 տարի առաջ, իսկ հետեւանքները մենք շարունակում ենք կրել այսօր ու գուցե կրելու ենք հետագայում:

Այսօր մենք կանգնած ենք նոր պառակտման եզրին, եւ պատճառները դարձյալ դավանաբանական չեն: Թե որոնք են՝ դժվարանում եմ ասել: Հայաստանի ներկայիս անպատասխանատու ղեկավարի հոգեկան խնդիրնե՞րը, դատարկ տեղն առաջացած տիեզերական ամբիցիանե՞րը, ինֆանտիլիզմի հասնող ինքնահաստատվելու ձգտո՞ւմը: Կամ գուցե եկեղեցին եւ պետությունը քանդելու մտածված ծրագի՞րը, որը հովանավորներ ունի Հայաստանից դուրս:

Բոլոր դեպքերում պառակտելու վտանգն ակնհայտ է: Հեղաշրջման դեպքում ինձ նման մարդիկ Հայաստանում եւ առավել եւս Սփյուռքում չեն ընդունի նիկոլական կաթողիկոսին եւ նրան ենթարկվող հոգեւորականներին: Եթե հեղաշրջումը չհաջողի, սակայն այս իշխանությունը մնա, պետական կատաղի քարոզչությունը, բռնաճնշումները հոգեւորականների դեմ կշարունակվեն: Հաստատ կգտնվեն տասնյակ հազարավոր մարդիկ (ՔՊ-ական ձեւակերպմամբ՝ «ժողովրդի» ներկայացուցիչներ), ում դա դուր է գալիս:

Ինչպես կանխել այդ պառակտումը՝ ես չգիտեմ: ՀՀ քաղաքացիների մեջ անդունդն այնքան է խորացել, որ նույնիսկ վստահ չեմ, թե անգամ իշխանափոխությունը կարող է շտկել իրավիճակը:

…Իսկ հետեւանքների բեռը կրելու են մեր թոռներն ու ծոռները: Եթե, իհարկե, իրենց հայ համարեն:

 

Արամ Աբրահամյան

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Վտանգ -ը դարձ(վ)ել է նորմալը:

    Դուք չափազանց կարևոր/արժեքավոր գործ եք տանում, որպեսզի իշխանափոության հաջորդ պահին անդունդը կերպանափոխվի:
    Օգտագործելով Ձեր փոխաբերությունը, շարունակեմ. ‘Հիմա կարևոր է ամեն առիթով անդունդը գցել մետաղ ու կրակ, պահը երբ գա (իշխանափոկության) կսկսեն ձուլվել ու նոր նյութով լցված անդունդը կդառնա զգուշացնող պատմական հիշողություն:

    Մեզ` հայերիս, պետք են մեր սխալների մասին հուշահամալիրներ:
    Օրինակ, երբեք չհավատալ, չհետևել ‘Nikol’ մարդատիպը:

    ‘Վտանգը որպես նորմալ’ – նիկոլականների ԴՆԹ-ի 4 բաղադրիցներից մեկն է:
    ‘ՍՅՈՒՆԻՔ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂՆԱՇԱՐԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ’ Թաթուլ Հակոբյանի հոդվածը, Սեպտեմբեր 13, 2024

  2. 25.10.2025 – Զգուշավոր լավատեսությամբ արձանագրենք առաջին հաղթանակը գաքափարական մարտում:

    նիկոլի կանչը հավաքեց <1000 մարդ:
    Տեղադրված լուսանկարներից` մարդիկ անժպիտ, շիվարած, հոգնած դեմքերով (կիրակի առավոտ է)… Սկսե՞լ են հիասթափվել:
    նիկոլը անհեռատեսորեն, սխալ հաշվարկով պարգևեց ժամանակ ու հայը գտավ կորցրած ակնոցները ու սկսեց սոսկալ. 'տղւերք էս ինչ' ենք արել':

    Շարունակենք մնալ մեր ռելսերին` մարտը հիբրիդային է և հրեշը բազմագլուխ:

  3. Լավատես says:

    Առաջարկում եմ ստեղծել Ստվերային կառավարություն, որ երբ այսօրվա իշխանությունների վերնախավն իր սեւ գործն անելուց հետո փախնի գնա եւ իշխանական կառավարությունը մնա առանց ղեկավարների, իսկ սրանք առանց ղեկավարների ցուցմունքների սեփական խելքով գործել չգիտեն, այդ ժամանակ անիշխանության վակուումը, որը շատ վտանգավոր է, դատարկ չի մնա եւ իշխանության կգա մեր այսօրվա արդեն ձեւավորված ու փորձառու Ստվերային կառավարությունը: Մենք հեծանիվ չենք հնարում, եւրոպաներում դա նորություն չի, սովորենք ու կիրառենք, սովորենք, քանի դեռ գոյություն ունի եւրոպական քաղաքակրթությունը: Փրկենք մենք մեզ, որ հետո մեզ նման փրկվածների հետ փրկենք եւրոպաներն ու մնացած քաղաքակրթությունները:

  4. Ասում են, որ նոյեմբերի 2-ին ուզում է նորից այցելել…

    Դոստոևսկու ‘Հանցագործություն և պատիժ’-ը ուսումնասիրում է նաև հերոսի հոգեբանական վիճակը` Ռասկոլնիկովը չի կարողանում հաշտվել իր գործողությունների հետ և ձգտում է դեպի հանցագործության վայրը։
    Հոգեբանները կարծում են, որ նման վերադարձը կարող է առաջանալ մեղքի զգացումից, հանցագործությունը ‘կրկնելու’ կամ ‘վերանայելու’ ցանկությունից։

    Պատահականություն է, իհարկե, որ Ռասկոլնիկով թարգմանվում է Բաժանող: Какая ирония судьбы!

  5. Հարգելի Լավատես.
    Հնչում է գրավիչ` ‘ստվերային կառավարություն’…
    Հաշվարկե՞նք ռիսկերը ի դեմս շահույթի:

    Դիտենք ընտրակաշառքի և դավանանքի պարադիգմերը:

    Ինչպե՞ս են ժամանակակից հասարակություններում ռեժիմները տեղադրվում ու վերարտադրվում: Ահա մի կատարյալ նմուշ` ‘Trump’s bailout threat may have been key to Milei’s electoral triumph in Argentina. Voters appear to have responded to idea that US president’s ‘generosity’ would evaporate if Milei failed to win “The dollar always talks in the end,” Donald Trump wrote in his 1987 bestseller The Art of the Deal. Javier Milei’s surprise triumph in Argentina’s midterm elections – after Trump bailed him out with 40bn of them – suggests there may be some truth to that assertion.
    Սա The Guardian-ի այսօրվա վերլուծությունն է:
    Հարց. ‘Ինչո՞ւ 40 մլրդ դոլար ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ տրվեց Արգետինային:’
    Պատասխան. ‘Ջ. Միելը ֆանատիկ իւդաիստ է (Milei has confessed that he professes a “fanaticism” for Judaism)’: Մենք պատկանո՞ւմ ենք այս Club-ին: Պարզ է, որ ոչ => Թրամփի միջնորդությունը (08.08.25) ավելի շատ ռիսկ է կրում, քան շահույթ:

    նիկոլի իշխանությունը իր 7րդ տարում ‘ընտրակաշառք’ հոդվածով ձեռբակալումներ է անում ու ծիծաղ առաջացնում օտար երկրներում: Գիտեք, որ վերջերս Կադդաֆիի տղու բանտից դուրս գալուն պես, վերջապես և մեծ շուքով ձեռբակալվեց նիկոլ սարկոզին ընտրակաշառքի հոդվածով` բանտում նա վայելում է հյուրանոցային սպասարկում ու ամենակարևորը պաշտպանվածություն:

    Պետք է բարձրաձայն, ուղղակիորեն և ստվերից դուրս եկած խոսել, տապալել ընտրակաշառքի միֆը: Մի քանի օր առաջ նիկոլը օրը ցերեկով ընտրակաշառք ՀԱՅՏԱՐԱՐԵՑ տեղափոխելով ‘1.5 տարի’ նախագծի կիրառելիությունը ամառային զորակոչից` ձմեռայինին: Արգենտինայի պես մեծ (ամեն չափանիշով) երկրում անց են կացվում ընտրություններ, որոնք գնված են: Այսօր հոկտեմբերի 27ն է, 1999-ին կատարվածը ունի նույն կոնտեքստը` վախը շաղախված փողով: Չէ՞ք կարծում:

    Ես մասնագետ չեմ ու չեմ կարող պատասխանատու զուգահեռներ տանել այսչափ տարբեր մասշտաբի էկոնոմիկա-գեոպոլիտիկ գործընթացների միջև:
    Վերադառնալով հարգելի Ա.Աբրահամյանի զգուշացմանը և վտանգի հավանականությունը չթերագնհատելու մտքով, հարց տանք. ‘Արդյո՞ք նիկոլին չեն պարտադրել ընդունել այլ դավանանք իր վերարտադրվելու համար ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ստանալու դիմաց (մի քանի տասնյակ մլն դոլար, մնացածը ծառայություններ` գաղտնի տեսագրություններ, -լսումների պատճեներ, արտ.գործողումներ…): Կարող է զուտ տեսական, ակադեմիական հարց եմ տալիս:

    Քչաթիվ լինելը թերություն է (մեզպեսներին մարսեցնում են հոկտեմբերի 27, 1999-ը; արցախահայության բռնագաղթ…): Բայց պատրաստված քչաթիվը ունի առավելություն` better maneuvering – speed, technique, and balance: Մենք պաշարել ենք ահռելի տեղեկություն մեր թշնամիների հատկանիշների, առավելությունների ու թերությունների մասին: Օգտագործենք` բոլոր ձևերը ընդունելի են` նիկոլը գաղտնալսման նշաձողն էլ պետականորեն իջեցրեց մինչև անբարոյականության մակարդակը:
    Կարծում եմ ժամանակն է սկսել ստվերից դուրս գալ զգուշությամբ: Պետք է ամրագրել կիրակի օրվա համեստ հաղթանակը ու նոր հաղթանակներ գրանցել այլ և բոլոր որորտներում: Թմբկահարել հաջողության լուրը, որ ժողովուրդը վերականգնի իր դոպամինի անհրաժեշտ քանակը: [Reward system: Dopamine is released when we experience pleasurable activities, such as …achieving goals. It reinforces these behaviors and motivates us to seek them out.]

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031