Լրահոս
Օրվա լրահոսը

«Շողակաթի» փակումը ոչ թե տեխնիկական կամ ֆինանսական քայլ է, այլ խորհրդանշական գործողություն. դա կարևոր ինստիտուտի ապամոնտաժում է՝ ուղղված հանրային դաշտից դուրս մղելու քրիստոնեական խոսքը․ Վահե Դավթյան

Հոկտեմբեր 25,2025 11:54

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի տելեգրամյան գրառումը

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վարվող արշավը, ինչպես նաև «Շողակաթ» հեռուստաալիքի փակման մասին որոշումը չեն կարող դիտվել սոսկ իշխանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև հակասությունների շրջանակում։ Եթե խնդիրը միայն անձը լիներ, ապա հասցվող հարվածներն ուղղված չէին լինի ինստիտուտների ապամոնտաժմանը։ Մինչդեռ այսօր հարվածը հասցվում է հենց համակարգին՝ Եկեղեցուն՝ որպես հայ ժողովրդի հոգևոր ինքնիշխանության վերջին ամրոցին։

«Շողակաթի» փակումը ոչ թե տեխնիկական կամ ֆինանսական քայլ է, այլ խորհրդանշական գործողություն։ Դա կարևոր ինստիտուտի ապամոնտաժում է՝ ուղղված հանրային դաշտից դուրս մղելու քրիստոնեական խոսքը, լռեցնել այն տարածությունը, որտեղ ազգային ինքնության և հավատքի շղթան շարունակում էր մնալ անխզելի։

Ի վերջո, «Շողակաթը» կարող է ծառայել որպես երկխոսության հարթակ: Բայց այն փակվում է, որովհետև նպատակն անձը չէ, այլ՝ ինստիտուտի՝ Եկեղեցու բովանդակային ապամոնտաժումը:

Խորքային մակարդակում մենք ականատես ենք կրոնա-աշխարհաքաղաքական վերաձևման փորձի։ Հայաստանը (հերթական անգամ) վերածվում է փորձադաշտի, որտեղ քրիստոնեական ինքնության թուլացման գործընթացն իրականացվում է «խաղաղության» և «հանդուրժողականության» կարգախոսների ներքո։ Իրականում սա նոր գաղափարական ինժեներիա է՝ ուղղված ազգային պետականության հոգևոր հիմքերի մաշեցմանը։

Այս գործընթացում ցցուն երևում է Դոստոևսկու «Դևեր»-ում հանգամանորեն ներկայացված այն վարքաբանությունը, որում «ազատությունը» վերածվում է հոգևոր քայքայման գործիքի՝ վարակելով հավատը կասկածով, բարոյականությունը՝ գաղափարախոսությամբ, ծառայությունը՝ մոդեռնիստական պսևդոռեֆորմիզմով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031