Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթեւ Կարապետյան. «Չնայած բոլոր դժվարություններին, պետք է հավատանք բարուն եւ պայքարենք չարի դեմ: Եվ ասեմ, որ բարին կհաղթի»

Հոկտեմբեր 25,2025 12:15

Տաշիր Արենայում ETERNIA շոու-ներկայացման «վարագույրների բացվելուց առաջ ազգային բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւ Կարապետյանը, որը այս աննախադեպ նախագծի գաղափարի հեղինակն է ու ոգեշնչողը, դիմելով տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսատեսին՝ ասաց. «Այսօր մենք բացում ենք ոչ թե նոր շենք, այլ Հայաստանի մշակութային կյանքի նոր էջ: Տաշիր Արենան այն վայրն է, որտեղ իշխում են անկեղծ սերը, նվիրումը եւ միասնությունը, որտեղ արվեստը եւ ոգեշնչումը միանում են Հայաստանի հանդեպ սիրո հետ: Եվ դա շուտով դուք կտեսնեք:

Չնայած բոլոր դժվարություններին, պետք է հավատանք բարուն եւ պայքարենք չարի դեմ: Այս շոուն դրա մասին է: Եվ ասեմ, որ բարին կհաղթի:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել  բոլոր նրանց, ովքեր այս երազը իրականություն դարձրեցին: Եվ առաջին հերթին Սամվել Կարապետյանին: Հորս, ով երբեք չի հանձնվում:

Պապ ջան: Մեր մոտ հըմմեն ինչ ստացվավ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031