Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գրիգորյանը այդպես էլ չկատարեց իր տված խոստումը և ներողություն չխնդրեց Սամվել Կարապետյանից․ Ալեքսան Ալեքսանյան

Հոկտեմբեր 25,2025 14:09

«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը գրում է․

«Անցել է արդեն 10 օր այն օրվանից, երբ ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակեցի Սամվել Կարապետյանի կողմից Գեղարքունիքի մարզում կատարված բարեգործություններից մեկի մասին պատմող տեսանյութը՝ Սոթք գյուղից, որտեղ Սամվել Կարապետյանն իր միջոցներով վերականգնել է 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայից տուժած 147 բնակելի տուն։

Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանը Ֆակտոր TV-ի եթերում, խոսելով ազգային բարերար Սամվել Կարապետյանի մասին, նշել է, որ 8 անգամ ներողություն կխնդրի, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում 1 բարերարություն։

Նարեկ Գրիգորյանը, սակայն, այդպես էլ չկատարեց իր տված խոստումը և ներողություն չխնդրեց Սամվել Կարապետյանից, փոխարենը սկսեց պոստֆակտում ինչ-որ նոր, չփոխկապակցած պայմաններ ավելացնել։

Նարեկ Գրիգորյան, մեր մեծերը մեզ սովորեցրել են, որ եթե հայ տղամարդը ինչ-որ մի բան է խոսք տալիս, պետք է անի։

Ստորև մեր հայրենակիցներին ներկայացնում եմ նաև ևս մի քանի բարեգործություն, որոնք կատարվել են Սամվել Կարապետյանի կողմից մինչև 2021 թվականը՝

1) Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով Տաշիր բարեգործական հիմնադրամը 2020 թվականին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ճամբարակի և Վարդենիսի հիվանդանոցներին:

2) Քառասունչորսօրյա պատերազմում Հայրենիքի համար իրենց կյանքը տված՝ ծնունդով Գեղարքունիքից 309 մեր հերոսների ընտանիքների էլեկտրաէներգիայի վճարը պատերազմից ի վեր վճարվել է Սամվել Կարապետյանի միջոցներով։

Նարեկ Գրիգորյան, հորդորում եմ պահել խոստոումը, դեռ ուշ չէ´»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031