Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք․ Արթուր Սաքունց

Հոկտեմբեր 25,2025 14:30

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածն այլևս չի գործո՞ւմ.

Հոդված 8. Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք

1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

«Դոսյեները», երբ առանց դատարանի հիմնավոր որոշման մարդու անձնական կյանքին միջամտություն է կատարվում կամ պետության կողմից կամ որևէ այլ անձի կողմից ու մնում է անպատիժ, բնորոշ է միմիայն տոտալիտար կառավարման պետությանը:
Նման միջամտության զոհ դարձած ամեն մեկը կարող է և պետք է պահանջի պատասխանատվության ենթարկել նման միջամտություն կատարողներին և նաև պատասխանատվության չենթարկողներին էլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031