Հովհաննավանքում կիրակի նախատեսվող «պատարագը» ոչ թե հոգևոր արարողություն է, այլ քաղաքական շոու, որը, անկասկած, խարխլում է պետության և Եկեղեցու հիմքերը, վտանգում ազգային միասնականությունն ու հոգևոր անվտանգությունը։
Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ շարունակվող հալածանքների ու բռնաճնշումների ֆոնին՝ արդեն կարգալույծ հռչակված անձի մատուցած պատարագին ներկա գտնվելու և դրան աջակցելու Փաշինյանի ու իշխանական պատգամավորների հայտարարությունները խիստ վտանգավոր են և մտահոգիչ։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս իշխանությունների նպատակն է թուլացնել Հայ Եկեղեցու ազդեցությունը, քանդել մեր ազգային արժեքների հիմքերը և ժողովրդին զրկել հոգևոր ինքնությունից։
Մեծ հաշվով, այն, ինչ անում է այս իշխանությունը, պայքար է հայկականության դեմ։
Հորդորում ենք մեր հայրենակիցներին այս իրավիճակում լինել միասնական ու խոհեմ, չտրվել սադրանքների և չգնալ բախումների։
Կարդացեք նաև
Փոխարենը, սիրելի՛ հայրենակիցներ, կիրակնօրյա պատարագին հնարավորինս մասնակցեք այլ սրբավայրերում՝ պաշտպանելով մեր եկեղեցու պատիվը և պահպանելով ազգային արժանապատվությունը։
ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ


















































